• Latest news

Էբոլայի բուժման դեղը կարող է արդյունավետ լինել նաեւ կորոնավիրուսի դեմ. Journal of Biological Chemistry

16 ապրիլի, 2020  09:44

Էբոլա տենդի բուժման համար նախատեսված դեղը կարող է արդյունավետ լինել նաեւ կորոնավիրուսի դեմ: Այսպիսի եզրակացության են հանգել կանադացի վիրուսաբանները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Journal of Biological Chemistry-ում:

Ալբերտայի համալսարանի (Կանադա) գիտնականները նկատել են, որ ռեմդեսիվիր դեղամիջոցը, որը մշակվել է Էբոլա տենդի դեմ պայքարի համար, արդյունավետորեն արգելափակում է կորոնավիրուսի բազմացման մեխանիզմները:

Վիրուսաբաններ Մաթիաս Գյոթեն եւ Եգոր Չեսնոկովը կարծում են, որ ռեմդեսիվիրը կարելի է գնահատել որպես SARS-CoV-2-ի դեմ ուղղակի ազդեցության հեռանկարային հակավիրուսային միջոց: Ընդ որում՝ Գյոթեն նշել է, թե չի կարելի լաբորատոր հետազոտությունների հիման վրա միանշանակ ասել, որ դեղամիջոցն իրական պայմաններում արդյունավետ կլինի. անհրաժեշտ է համբերությամբ զինվել եւ սպասել կլինիկական փորձարկումների արդյունքներին:

Ռեմդեսիվիրը դեղամիջոցներից մեկն է, որոնց արդյունավետությունը ներկայումս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հետազոտում է աշխարհի 12 երկրներում անցկացվող փորձարկումների հիման վրա: Բժիշկների կարծիքով՝ հետազոտությունների արդյունքներին կարելի է սպասել արդեն ապրիլին կամ մայիսին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել