• Latest news

Ինչու՞ է ողնաշարը ծռվում

19 հուլիսի, 2014  16:17

Ծուռ նստելն իրականում ոչ մի կապ չունի ողնաշարի ծռվելու հետ: Պայուսակ կրելն ու անհարմար անկողնում քնելը նույնպես այս հարցում ոչ մի դեր չի խաղում, նշում է օրթոպետ-վնասվածքաբան Արա Անթառանյանը:

Այդ դեպքում ինչու՞ են որոշ մարդկանց մոտ ողնաշարի ծռվածքներ առաջանում:

Արա Անթառանյանի խոսքով, ողնաշարի ծռվածքները կարելի է երկու խմբի բաժանել՝ բնածին եւ ձեռքբերովի:

Բնածին

Ողնաշարի հետ կապված խնդիրներից շատերը, Արա Աննթառանյանի խոսքով, բնածին են. դրանք պտղի մոտ դեռ հղիության ընթացքում են զարգանում՝ տարատեսակ պատճառներով, հիմնականում՝ մոր մոտ նկատվող թթվածնային քաղցի եւ ֆոլաթթվի (վիտամին B 9) դեֆիցիտի արդյունքում: Հղիության ընթացքում մոր անառողջ ապրելակերպը՝ ծխելը կամ նույնիսկ՝ ծխախոտի պասիվ օգտագործումը կարող է պտղի ողնաշարի զարգացման վրա բացասական անդրադարձ ունենալ:

Նման խնդիրներից զերծ մնալու համար կանանց խորհուրդ է տրվում առողջ ապրելակերպ վարել եւ ծանր ֆիզիկական աշխատանքից խուսափել: Մասնավորապես՝ ֆոլաթթվի դեֆիցիտից խուսափելու համար կանանց խորհուրդ է տրվում հղիանալուց 2-3 ամիս առաջ համապատասխան վիտամին ընդունել (չափաբաժնի համար կարող եք գինեկոլոգի հետ խորհրդակցել):

Ձեռքբերովի

Որոշ մարդկանց մոտ սկալիոզն ու ողնաշարայի այլ ծռվածքները պատանեկան տարիքում են առաջանում: Թե ինչու են դրանք ի հայտ գալիս՝ ոչ ոք դեռ չի կարող ասել, չնայած որ մասնագետները մի շարք հետազոտություններ են անցկացնում այս ուղղությամբ: Կան ենթադրություններ, որ ողնաշարն այդ տարիքում նուրբ, գրեթե աննկատ հորմոնալ փոփոխությունների հետեւանքով է ծռվում: Սակայն բազմաթիվ մասնագետներ համոզված են, որ արտաքին գործոններն այստեղ ոչ մի դերակատարում չունեն:

Ինչպե՞ս կանխարգելել

Բժշկի համոզմամբ, ողնաշարի ծռվածքներից հնարավորինս զերծ մնալու համար պետք է առողջ ապրելակերպ վարել եւ սպորտով զբաղվել: Սպորտաձեւն այնքան էլ կարեւոր չէ. էականն այն է, որ պատանին հաճույքով զբաղվի դրանով եւ արդյունքում պինդ ու առողջ լինի:

Այնպես որ, ծուռ նստող երեխաների վրա զայրանալով, մեջքին հարվածելով եւ պահանջելով, որ ուղիղ նստեն, ոչնչի չեք հասնի եւ կարող եք միայն բարդույթներ ստեղծել, նշում է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել