• Latest news

Համաճարակային իրավիճակը Հայաստանում շարունակում է կայուն մնալ

21 հուլիսի, 2014  12:46

Համաճարակային իրավիճակը վարակիչ հիվանդությունների առումով Հայաստանում համեմատաբար հանգիստ է: Այս մասին հուլիսի 21-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների եւ հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Նրա խոսքով՝ վերջին ամիսներին երկրում էնտերովիրուսային վարակների որոշակի ակտիվություն է նկատվում, սակայն այս պահին արձանագրված եւ լաբորատոր հաստատված դեպքերը չեն գերազանցում 50-ը: Ծանր կամ լուրջ բարդություններով դեպքեր դրանց մեջ չկան:

Հիմնականում էնտերովիրուսային վարակները հայտնաբերվում են մինչեւ 8 տարեկան երեխաների շրջանում, այդ պատճառով, նման հիվանդություններից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս խիստ հետեւել երեխաների անձնական հիգիենային եւ մի շարք կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, իսկ երեխայի մոտ թուլություն, գլխացավ եւ ջերմություն առաջանալու դեպքում դիմել բժշկի:

Ինչ վերաբերվում է աղիքային վարակներին, դրանք այս տարի իրենց սովորական մակարդակի վրա են գտնվում, հայտնեց Լիանա Թորոսյանը:

Օդակաթիլային վարակների տարածում երկրում, Լիանա Թորոսյանի խոսքով, նույնպես գրեթե չկա, իսկ տարածված սուր շնչառական հիվանդությունները հիմնականում մրսածության հետեւանք են, եւ ոչ թե վիրուսների կամ այլ մանրէների: Նման հիվանդություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում զգույշ լինել օդորակիչների հետ եւ շատ սառը ջուր աշխատել չխմել՝ ամռան շոգին գոլ ջուրը ծարավը շատ ավելի լավ է հագեցնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել