• Latest news

Քնային զարկերակի առողջությունն ինչպե՞ս պահպանել

21 հուլիսի, 2014  19:27

Անառողջ ապրելակերպի եւ մի շարք այլ գործոնների արդյունքում մարդու զարկերակներում տարիներ շարունակ խոլեստերինի խցանվող եւ արյան շրջանառությանը խանգարող կուտակումներ են տեղի ունենում, որոնք թեեւ բոլոր զարկերակների համար են վտանգավոր, բայց քնային զարկերակների պարագայում կարող են առավել վտանգավոր խնդիրներ հարուցել. խցանված քնային զարկերակը, մասնավորապես, հաշմանդամություն առաջացնող իշեմիկ ինսուլտի սպառնալիք է ներկայացնում:

Ուրեմն ինչպե՞ս կարող ենք քնային զարկերակների առողջությունը պաշտպանել: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ սրտանոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր Մեսրոպ Շատախյանն է զրուցել:

Քնային զարկերակի հետ կապված խնդիրները սովորաբար 50 տարեկանից են ի հայտ գալիս, սակայն պրոֆիլակտիկ միջոցառումները առավել վաղ տարիքում պետք է մեկնարկեն: Մասնագետի խոսքով, քնային զարկերակի խցանումը 100 տոկոսով կանխարգելող որեւէ միջոց բժշկությանը դեռեւս հայտնի չէ, սակայն առողջ ապրելակերպը կարող է ոչ միայն քնային զարկերակների խցանման, այլ բազմաթիվ սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկի նշանակալի նվազեցման հանգեցնել: Մասնավորապես, 50 տարեկանից հետո ի հայտ եկող խնդիրներից խուսափելու համար հարկ է երիտասարդ տարիքում լիովին հրաժարվել ծխելու սովորությունից: Իսկ զարկերակային հիպերտենզիայի առկայության պարագայում ճնշման կարգավորմանն ուղղված քայլեր պետք է ձեռնարկել: Ինչ խոլեստերինով հարուստ սննդակարգին է վերաբերում՝ ապա դա էլ նվազագույնին հասցնել է պետք:  

Հիվանդության շրջանակում ժառանգական գործոնները եւս էական դերակատարում ունեն, այնպես որ, եթե մերձավոր հարազատներից որեւէ մեկը ինֆարկտի կամ ինսուլտի է ենթարկվել, հարկավոր է կրկնակի զգուշամտություն ցուցաբերել եւ կենսակերպի բովանդակությանն առավել ուշադրությամբ հետեւել:

Բժիշկը նաեւ խորհուրդ է տալիս 50 տարեկանից հետո պարբերաբար քնային զարկերակների դուպլեքս-հետազոտություն անցնել: Այդ կերպ խնդրի առկայության մասին կարող եք նախօրոք՝ նախքան մի շարք այլ բարդությունների հրահրումը տեղեկանալ: Երբ քնային զարկերակի նեղացման չափը 50 տոկոսից բարձ է կամ արյան հոսքին խանգարող գոգավորությունները՝ հստակ տեսանելի, հարկավոր է անհապաղ բժշկի հետ խորհրդակցել. հնարավոր է՝ էնդարկտերէկտոմիայի՝ քային զարկերակներից աթերոսկլերոտիկ վահանիկների հեռացմանը միտված վիրահատության կարիք ունեք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է