• Latest news

Երկրաշարժի տարիներին ծնված երեխաները հոգեբանական խնդիրնե՞ր են ունենում

22 հուլիսի, 2014  15:13

Երկրաշարժի տարիներին ծնված երեխաները երբեմն հոգեբանական խնդիրներ են ունենում՝ պայմանավորված հետվնասվածքային սթրեսով, կարծում է հոգեբան Ռուբեն Պողոսյանը:

Օրինակ, Սպիտակի երկրաշարժի ժամանակ ծնված երեխաները հիմա արդեն 20-ն անց երիտասարդներ են, եւ եթե նրանց մոտ հոգեբանական խնդիրների են ի հայտ գալիս, նրանք կարող են չհիշել եւ չպատկերացնել, որ դրանց իրական պատճառը երկրաշարժի ժամանակ ապրած սթրեսն է, որն ավելի ուշ՝ տարիներ անց է արտահայտվել:

Ինչպիսի՞ խնդիրներ կարող են առաջանալ երկրաշարժի ժամանակ սթրես ապրած երեխաների մոտ:

Նախեւառաջ պետք է նշել, որ խոսքը գնում է ոչ միայն երկրաշարժի ժամանակ ծնված երեխաների մասին, այլեւ նրանց մասին, ովքեր երկրաշարժի ժամանակ արդեն մի քանի տարեկան էին: Հետաքրքիր է, որ, հոգեբանի կարծիքով, տարերային աղետը կարող էր իր բացասական ազդեցությունն ունենալ նույնիսկ այն երեխաների վրա, ովքեր ծնվել են երկրաշարժից հետո՝ սթրես ապրած ծնողներից:

Հոգեբանի խոսքով՝ երկրաշարժի ժամանակ ապրած սթրեսի պատճառով երեխաների մոտ ավելի ուշ տարիքում կարող են ի հայտ գալ ցրվածություն, հիշողության կամ ուշադրության հետ կապված խնդիրներ եւ նույնիսկ հոգեսոմատիկ հիվանդություններ: Նրանք կարող են նաեւ տարօրինակ վարք դրսեւորել (օրինակ, ծայրահեղ ցրված լինել եւ դուրս գալ սենյակից, երբ իրենց հետ դեռ զրուցում են), ինչի հիմքում կրկին վաղ տարիքում ապրած սթրեսն է ընկած:

Հոգեբանի խոսքով, եթե երկրաշարժից հետո փոքր երեխաների եւ նրանց ծնողների հետ հոգեբանական աշխատանքներ տարվեին, տարիներ անց մի շարք խնդիրներից հնարավոր կլիներ խուսափել: Սակայն բոլոր տուժածների հետ այն տարիներին աշխատանքներ տանել հնարավոր չէր, այդ պատճառով էլ ներկայումս մի շարք մարդկանց մոտ տարիներ առաջ ապրած սթրեսի հետեւանքով խնդիրներ կարող են առաջանալ:

Ռուբեն Պողոսյանը պատմել է, որ մասնավորապես Գյումրիում եւ Վանաձորում հոգեբաններին երբեմն երիտասարդներ են այցելում, որոնք տարիներ առաջ՝ դեռ մանուկ հասակում երկրաշարժից տուժել են: Այդ երիտասարդները որոշակի հեգեբանական կամ հոգեսոմատիկ խնդիրներ ունեն, եւ հոգեբանները, նրանց հետ աշխատելով, հստակ եզրահանգման են գալիս, որ խնդիրների պատճառը հենց երկրաշարժն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել