• Latest news

Ժամկետանց սննդամթերքն իսկապե՞ս վտանգավոր է

23 հուլիսի, 2014  14:12

Երբեմն տուփով կաթն ու յոգուրտը աղբամանն ենք նետում՝ տեսնելով, որ այլեւս ժամկետանց է: Նույնիսկ երբ խոսքը մեկ կամ երկու օրվա մասին է: Ավելի լավ է կորցնել, քան՝ զղջալ, այնպես չէ՞: 

Իհարկե՝ ոչ ոք չի ցանկանում սննդային թունավորման ենթարկվել: Բայց արդյո՞ք պիտակը լավագույն միջոցն է՝ սննդամթերքի պիտանելիության մասին դատողություններ անելու համար: Պարզվում է՝ դրանք էլ երբեմն կարող են շփոթության մեջ գցել մարդուն: ԱՄՆ բնական ռեսուրսների պաշտպանության խորհրդի եւ Հարվարդի համալսարանի համատեղ ջանքերով պատրաստված զեկույցի համաձայն, սննդամթերքի պիտակին նշված տեղեկություններն առ այն, թե որն է դրա պիտանելիության վերջնաժամկետը, ընդհանուր առմամբ, սխալ է հասկացվում սպառողների կողմից: Նրանց 90 տոկոսը ժամկետանց համարվող սննդամթերքը դեն է նետում՝ համարելով, որ այն վտանգավոր է սպառման համար:

Իրականում, պիտակներին նշված վերջնաժամկետը ոչ թե սննդամթերքի անվտանգությանը, այլ՝ թարմությանն է վերաբերում: Այսինքն՝ խոսքն այն մասին է, թե որքան թարմ կարող է լինել այս կամ այն սննդամթեքը տվյալ ժամկետից հետո, եւ ոչ՝ որքան անվտանգ: Այնպես որ, պիտակին նշված ամսաթիվը միայն «բարձրագույն» որակի պահպանման նկատառումներով է նշվում: Ժամկետանց սննդամթերքն այդ պարագայում կարող է որոշակի որակական եւ համային հատկություններ կորցնել, ինչը դեռ չի նշանակում, որ օգտագործման համար պիտանի չէ:

Ինչպես հայտնում է Medical Daily-ն, բոլոր արտադրողները տարբեր մեթոդներ են օգտագործում՝ իրենց արտադրանքի պահպանման ժամկետը որոշելու համար, այնպես որ, կարելի է եզրակացնել, որ նույն օրը ժամկետն ավարտող երկու սննդամթերքից մեկը կարող է ավելի թարմ եւ անվտանգ լինել, քան մյուսը:

Cleveland Clinic-ի մասնագետներն էլ կարծում են, որ կաթը կարելի է օգտագործել պահպանման ժամկետը լրանալուց հետո եւս մի քանի օր, եթե այն, իհարկե, դեռ թարմ հոտ ունի: Իսկ ձվերը եւ կարագը կարող են դեռ մի քանի շաբաթ օգտագործվել, եթե սառնարանում են պահվում: Այնպես որ, մասնագետները խորհուրդ են տալիս առաջնորդվել հոտառությամբ եւ սեփական տրամաբանությամբ՝ եւ ոչ թե՝ սննդամթերքի վրա նշված պիտակներով:

Այստեղ նաեւ հարկ է նշել, որ ամռան շոգին կաթնամթերքի հետ պետք է առավել զգույշ լինել, քանի որ այն հաճախ փչանում է նույնիսկ մինչեւ պիտանելիության ժամկետի ավարտը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել