• Latest news

5 ճարպոտ սննդամթերք, որոնք օգտակար են առողջության համար

23 հուլիսի, 2014  20:52

Տասնամյակներ շարունակ փորձագետները խորհուրդ էին տալիս ճարպի ցածր բաղադրությամբ սննդակարգ ընտրել՝ առողջության եւ քաշի կարգավորման համար: Դիետոլոգները պարբերաբար նշում էին, որ գերքաշությունից հրաժարվելու լավագույն եղանակը մսից հրաժարումն է:

Սակայն պարզվում է՝ վերոհիշյալ մոտեցումն այնքան էլ ճիշտ չէ: Վերջերս իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ ճարպի որոշ տեսակներ բոլորովին էլ չարիքի պատճառ չեն հանդիսանում: Իսկ ահա այն սննդամթերքները, որոնք իրականում կարող են հավելյալ քաշ հրահրել (խոսքը շաքարով եւ ածխաջրատներով հարուստ, վերամշակում անցած ուտեստների մասին է), ճարպի բավականաչափ ցածր բաղադրություն ունեն:

Նյու-Յորքի համալսարանի բժշկական կենտրոնի սրտաբան դոկտոր Ռիչարդ Ստեյնը գտնում է, որ ի հակադրություն եփված եւ տապակած ուտեստներում առկա ճարպերի, որոնք զարկերակներում խցանումներ առաջացնելու սպառնալիք են պարունակում, ճարպաթթուների որոշ տեսակներ միանգամայն օգտակար են առողջության համար: Խոսքը, մասնավորապես, ձիթապտղի յուղի, ընդեղենի եւ ձկնեղենի մեջ առկա ճարպի մասին է, հաղորդում է NewsMax Health-ը:

«Դրանք երբեք աթերոսկլերոզ կամ սրտային հիվանդություն չեն առաջացնի եւ որոշ առումներով պաշտպանիչ գործառույթներ են իրականացնում», - համոզված է դոկտոր Ստեյնը:   

Նրա համոզմամբ, սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգի տեսանկյունից, նույնիսկ կարագի, կաթնամթերքի այլ տեսակների, թռչնեղենի եւ կենդանական մսի մեջ առկա հարստացված ճարպերը այնքան մեծ խնդիր չեն ներկայացնում, որքան նախկինում էին կարծում:

«Աստիճանաբար պարզ է դառնում, որ լավ եւ վատ ճարպերի միջեւ միանշանակ սահմանագիծ քաշել չի կարելի: Օրինակ՝ հարստացված ճարպերը, որոնք հիմնականում կաթնամթերքի եւ մսամթերքի մեջ են հանդիպում, չափավոր օգտագործման դեպքում անվնաս են սրտի առողջության համար», - նշում է դոկտոր Ստեյնը:

Իսկ ահա սննդամթերքի որոշ՝ ճարպերի ցածր բաղադրություն ունեցող տեսակներ, որոնք որպես առողջարար այլընտրանք էին առաջարկվում, մեծ ծավալներով սպառմա դեպքում կարող են հավելյալ քաշ հրահրել: Արդյունքն առավել քան ակնհայտ է. ներկայումս երեք ամերիկացիներից երկուսի մոտ հավելյալ քաշ կամ գերքաշության նկատմամբ կլինիկական հակում է նկատվում:

"Նախորդ 15 տարիների ընթացքում, սննդակարգից ճարպի հեռացում նախաձեռնելով, իրականում սննդամթերքի կալորիականությունն ենք բարձրացրել եւ պայմաններ ստեղծել, որ ճարպի ցածր բաղադրությամբ սնունդ ընդունող ամերիկացին նույն այդ ճարպի մեծ պաշարներ կուտակի օրգանիզմում», - ափսոսանք է հայտնում դիետելոգը՝ հավելելով, որ արդյունքում ոչ միայն սրտային հիվանդությանները չեն նվազել, այլ նաեւ շաքարախտով եւ արյան բարձր ճնշմամբ տառապողների թիվն է ավելացնել:

Դիետելոգի համոզմամբ, մարդիկ առավելապես պետք է այն սննդամթերքների վրա կենտրոնանան, որոնցով պետք է սնվել եւ ավելի քիչ մտածեն նրանց մասին, որոնցից խուսափել է պետք: 

«Իսկ պարտադիր սննդամթերքների շարքում նախ եւ առաջ մրգերն ու բանջարեղենը, ընդեղենն ու հնարավորինս անմշակ ուտեստներն են: Կարմրացրած սպիտակ հացի մեկ շերտ ուտելով ավելի շատ շաքար կարող եք ընդունել, քան երբ թեյի մեկ գդալ շաքարավազ կուլ տաք», - ասում է նա:

Դոկտոր Ստեյնը ճարպի 5 տեսակ է մատնանշել, որոնք մեծ ի մասամբ, չափավոր օգտագործման պարագայում, վնասակար չեն առողջության համար: Ավելին՝ որոշները նույնիսկ օգտակար կարող են լինել:

Ձկնեղեն. Պոլիչհագեցած կամ "լավ" օմեգա-3 ճարպաթթուները, որոնք մասնավորապես սաղմոնի օրգանիզմում են առկա, առողջարար սնուցիչներ են, որոնք, բազմաթիվ հետազոտությունների արդյունքների համաձայն, սրտային հիվանդությունների առաջացման ռիսկը նվազեցնելու, մտավոր կարողությունները խթանելու, նույնիսկ՝ արթրիտի ախտանշանները թուլացնելու եւ թուլամտության առաջացումը կանխարգելելու ներուժ ունեն:

Ընդեղեն. Ընկույզի մեջ առկա ճարպաթթուները սրտի պսակաձեւ զարկերակի հիվանդության եւ երկրորդ տիպի շաքարախտի առաջացման վտանգը նվազեցնելու կարողություն ունեն:

Կաթնամթերք. Կարագի, կաթի եւ պանրի մեջ առկա հագեցած ճարպի չափավոր օգտագործումը երբեք զարկերակների խցանման չի հանգեցնի եւ կարող է օգտակար լինել առողջության համար: Վերջերս իրականցված հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու օրգանիզմում առկա խոլեստերինը երկու տեսակի է լինում՝ փոքր ու խիտ (որոնք սրտային հիվանդություններ առաջացնելու միտում ունեն) եւ մեծ ու փափուկ: Երկրորդ տեսակը, որ հագեցած ճարպերով հարուստ սննդամթերքի մարսման արդյունքում է ի հայտ գալիս, մասնագետների համոզմամբ, սրտանոթային հիվանդությունների առաջացման տեսանկյունից որեւէ վտանգ չի ներկայացնում:  Փոքր եւ խիտ խոլեստերինի առաջացման պատճառը վերամշակում անցած ածխաջրատներն են:

Բանջարեղեն. Ձիթապտղի յուղի մեջ եւ բուսայուղերի այլ տեսակներում առկա ճարպաթթուները օմեգա-3-ի տարատեսակը՝ ընկույզի եւ ավոկադոյի մեջ առկա ալֆալինոլենաթթուն են ներկայացնում: Այն հատկապես երկրորդ տիպի շաքարախտով հիվանդ մարդկանց արյան մեջ շաքարի բաղադրությունը վերահսկելու եւ սրտային հիվանդությունների առաջացման ռիսկը նվազեցնելու տեսանկյունից է օգտակար:

Մսամթերք. Չափավոր քանակությամբ մսամթերքը օրգանիզմի՝ բարձրորակ սպիտակուցներով եւ սնուցիչներով հարստացման միջոց է ծառայում: Ինչպես եւ կաթնամթերքի պարագայում, այստեղ եւս ճարպերը սրտային հիվանդություններ առաջացման հնարավորություն չեն ստեղծում եւ կարող են ածխաջրատներից առավել արդյունավետ կերպով քաղցը հագեցնել: Ընդ որում, տավարի մսի մեջ առկա ճարպերի գրեթե 50 տոկոսը օլեինաթթուներն են կազմում, ինչը սրտի համար առողջարար ձիթապտղի յուղի մեջ առկա ճարպի հիմնական բաղադրիչն է հանդիսանում: Այն բազմաթիվ կարեւոր սնուցիչներով է հարուստ, ինչպիսիք են երկաթը, ցինկը եւ B վիտամինը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է