• Latest news

10 հետաքրքիր փաստ՝ ոտքերի մասին

24 հուլիսի, 2014  12:51

Կարծում եք՝ շա՞տ բան գիտեք ձեր ոտքերի մասին: NEWS.am Medicine-ը 10 հետաքրքիր փաստ է հավաքել, որոնց մասին, ամենայն հավանականությամբ, մինչ այժմ տեղյակ չէիք.

1. Միջին վիճակագրական մարդը օրական շուրջ 10 հազար քայլ է կատարում: Ընդ որում, կանայք օրվա ընթացքում, տղամարդկանց համեմատությամբ, 5 կիլոմետրով երկար են քայլում: Ողջ կյանքի ընթացքում մարդ արարածը շուրջ 185 հազար կմ ճանապարհ է կտրում, այսինքն՝ նույն հաջողությամբ կարող էր երկրագունդը 4 անգամ հատել: 

2. Ոտքի ոսկորները ողջ ոսկրային զանգվածի 25 տոկոսն են կազմում:

3. Ոտքերի վրա շուրջ 250 հազար քրտնարտադրող գեղձեր կան, որոնք օրական 400 մլ քրտինք են արտազատում:

4. Ամենամեծ ոտնաթաթը Մեթյու ՄաքԳրեգորին ունի. նա 65 համարի կոշիկ է կրում: Իսկ ահա ամենափոքր ոտնաթաթերի տերը Մեդելին Օլբրեխտն է համարվում. նրա կոշիկի համարը 30 է:

5. Կանանց մոտ ոտքերի հետ կապված խնդիրները, տղամարդկանց համեմատությամբ, 4 անգամ առավել հաճախ են ի հայտ գալիս: Պատճառն այն է, որ կանանց 90 տոկոսը անհարմար՝ սեղմող կոշիկներ են կրում:

6. Կոշիկը սառցե դարաշրջանում է հայտնաբերվել՝ շուրջ 5 մլն տարի առաջ: Այն ի սկզբանե կենդանիների կաշվից էին պատրաստում: Իսկ ահա աջ եւ ձախ ոտքերի համար բաժանումը անհամեմատ ավելի ուշ՝ հին Հռոմում է գործածության մեջ մտել:

7. 1324թ. Անգլիայի Էդուարդ երկրորդ թագավորը կոշիկի չափման միավոր էր մշակել: Խոսքը հացահատիկի տրամագծի մասին է՝ 0,838 սմ երկարությամբ: Չափման այս համակարգը մինչ այժմ էլ գործածության մեջ է:

8. Հին Չինաստանում աղջիկները մանկության տարիներից ձիգ վիրակապված ոտքերով էին շրջում՝ որպեսզի ոտնաթաթերը փոքր մնան: Մեծ ոտնաթաթ ունեցող կանայք դժվարությամբ էին ամուսին գտնում: Քանի որ արդյունքում շատերի մոտ ոտքերի վնասվածք եւ գործնականում՝ հաշմանդամություն էր առաջանում, 1912թ. բինտավորման պրակտիկան պաշտոնապես արգելվեց:

9. Կանգնելիս մարդու ոտնաթաթի չափը 2 միավորով ավելանում է:

10. Հասարակական բաղնիքներում եւ լողավազաններում ոտաբոբիկ քայլող մարդը կարող է ոտքերի բազմաթիվ հիվանդություններ ձեռք բերել, ինչպիսիք են, օրինակ, ներբանային գորտնուկը, խուզող որքինը, սրունքի էպիդերմոֆիտիան եւ սնկային հիվանդությունները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել