• Latest news

Ծնողներին վաղ տարիքում կորցրած մարդիկ վաղաժամ մահացության կրկնակի բարձր ռիսկի են ենթարկվում

24 հուլիսի, 2014  13:59

Դեռեւս մանկության տարիներին ծնողներից մեկին կորցրած մարդիկ վաղաժամ մահանալու առավել բարձր ռիսկի են ենթարկվում: Այս եզրահանգմանը եկած գիտնականները վերջին 42 տարիների ընթացքում Սկանդինավիայում ծնված 7 մլն բնակիչների կյանքի ընթացքին են հետեւել: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ վաղ տարիքում ծնող կորցրած մարդկանց մոտ ցանկացած պատճառներով վաղաժամ մահացության հավանականության 50 տոկոսի չափով աճ է նկատվում: Ընդ որում, ցուցանիշը որեւէ առնչություն չունի թե երեխայի սեռի, եւ թե տարիք հետ (նույնը ծնողներին է վերաբերում): Հետազոտության արդյունքները նկարագրող հոդվածը PLoS Medicine ամսագրում է հրապարակվել:

Դանիցի, Շվեդ եւ Ֆինլանդացի գիտնականները 1968-2008թթ. երեք երկրներում ծնված բոլոր մարդկանց վերաբերյալ տվյալներն են հավաքագրել եւ, վիճակագրական տվյալների օգնությամբ, մանկության տարիներին (մինչեւ 18 տարեկան) մեկ կամ երկու ծնողների կորցած մասնակիցներին առանձնացրել: Այնուհետեւ, ցուցակից հանվել են այն՝ թվով 805 երեխաները, որոնք ծնողների մահվան օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում են մահացել, քանի որ, մեծ ի մասամբ, նմանատիպ դեպքերը մահվան պատճառների փոխկապակցվածությամբ են բնութագրվել (ավիավթար, սպանություն եւ այլ՝ նմանատիպ դժբախտ պատահարներ):

Ընդհանուր առմամբ, հետազոտության մասնակիցների (7,3 մլն մարդ) 2,6 տոկոսը՝ 189094 երեխաներ, որոնք ծնողներին վաղաժամ կորցածների շարքին են դասվել, վաղաժամ մահացության 50 տոկոսով բարձր ցուցանիշ են դրսեւորել: Մասնավորապես, առանձնացված մասնակիցներից 39683-ը երիտասարդ տարիքում են մահացել:

Մինչեւ չափահասության տարիքը ծնող կորցրած մարդիկ առավելապես սրտանոթային, նյարդային եւ մարսողության համակարգի հետ կապված հիվանդություններից են մահանում: Բացի այդ, նրանց շրջանում բարձր է նաեւ ինքնասպանության ռիսկը: Վաղաժամ մահացության հավանականությունը հատկապես բարձր է այն մարդկանց մոտ, որոնց ծնողները ինքնասպանություն են գործել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել