• Latest news

3 պատճառ՝ արեւայրուքից հրաժարվելու համար

24 հուլիսի, 2014  16:10

Արեւայրուքն այսօր շատ նորաձեւ է, եւ գրեթե բոլորն ամռանը աշխատում են արեւի տակ որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել՝ մուգ մաշկ ձեռք բերելու համար։

Սակայն բժշկական տեսանկյունից արեւայրուքն ու դրա հետեւանքով առաջացած մաշկի մգությունն այնքան էլ լավ բան չեն, այդ պատճառով, բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել ինչպես ամռան արեւից, այնպես էլ սոլյարիներից։

Ահա 3 կարեւոր պատճառ՝ արեւայրուքից հրաժարվելու համար.

1. Արեւայրուքը մաշկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկն է։

Ուռուցքաբան Հրայր Հակոբյանի խոսքով՝ մաշկի քաղցկեղների հիմնական ռիսկի գործոնը ուլտրամանուշակագույն ճառագայթներն են՝ հենց դրանց ազդեցության ներքո մաշկի պիգմենտային գոյացությունները (օրինակ, խալերը) կարող են վերածվել տարատեսակ քաղցկեղների, որոնցից ամենատարարածվածն են մելանոմաները, մաշկի տափակ բջջային քաղցկեղները եւ բազալ բջջային քաղցկեղները։ Առավել խոցելի են նման խնդիրների համար բաց գույնի մաշկ, մազեր եւ աչքեր ունեցող մարդիկ։

2. Արեւայրուքը վնասում է մաշկը։

Արեւայրուքի հետեւանքով մաշկը կորցնում է իր խոնավությունը եւ դիմադրողական հատկությունները, ինչի պատճառով հաճախ ի հայտ են գալիս տարատեսակ մաշկային հիվանդություններ, պնդում է մաշկաբան Սամվել Խաչատրյանը։

3. Արեւայրուքը ծերացնում է։

Արեւայրուքը նաեւ ծերացնում է մաշկը՝ նպաստելով վաղաժամ կնճիռների առաջացմանը։ Իրոք, ջրազրկված եւ չոր մաշկը շատ ավելի շուտ է կնճռոտվում, քան յուղոտ եւ արեւից լավ պաշտպանվածը։

«Որպես մաշկաբան ես խորհուրդ կտայի զերծ մնալ արեւայրուք ստանալուց։ Որքան էլ դա Ձեզ էսթեթիկական հաճույք է պատճառում, առողջական առումով դա այդքան էլ լավ բան չէ», - լրագրողներին ասել է մաշկաբան Սամվել Խաչատրյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել