• Latest news

Վիկտորիական ժամանակաշրջանի հիվանդությունները վերադառնո՞ւմ են

24 հուլիսի, 2014  22:48

Վիճակագրական տվյալները վկայում են, որ Մեծ Բրիտանիայում վերջին 5 տարիներին հոդատապով, խոլերայով, կապույտ հազով, թերսնմամբ եւ մի շարք այլ՝ առավելապես վիտկորիական ժամանակաշրջանին հատուկ հիվանդություններով տառապով մարդկանց աճ է գրանցվել, հաղորդում է The Telegraph-ը:

Մասնավորապես, վերջին հինգ տարիներին գրեթե կրկնապատկվել է հոդատապով եւ քութեշով հիվանդների թիվը:

2013-2014թթ. հոդատապով ախտորոշված հիվանդների թվի 78, իսկ նախընթաց տարում՝ 16 տոկոսի չափով աճ է գրանցվել:  Խոսքն առավելապես 60 տարեկանից բարձր մարդկանց մասին է:

Իսկ ահա թերսնմամբ տառապող հիվանդների թվի աճի ցուցանիշը նույն ժամանակահատվածի համար 71 տոկոս է կազմել: Մասնավորապես, 2009-2010թթ ընթացքում բուժհաստատությունները 3900 հիվանդի են ընդունել, իսկ 2013-2014թթ.-ին՝ 6690:

Քութեշով հիվանդների պարագայում արձանագրված դեպքերի կրկնակի աճ է գրանցվել: Եթե հաշվետու ժամանակահատվածի մեկնարկին հիվանդների թիվը 403 էր կազմում, ապա հինգ տարի անց այլեւս 845 հիվանդներ են բուժհաստատությունների օգնությանը դիմել: Ինչ լնդախտին է վերաբերում, հիվանդության 72 դեպքերի դիմաց 2013-2014թթ.-ին 94 ախտորոշում է իրականացվել:

Աճի տենդենցը պահպանվել է նաեւ 19-րդ դարում 40 հազար մարդու մահվան պատճառ դարձած խոլերայի պարագայում: Ճիշտ է՝ հաշվետու ժամանակահատվածի ավարտին գրանցված դեպքերի թիվն ընդամենը 22 է կազմել, այդուհանդերձ, նախորդ դարաշրջաններին հատուկ հիվանդությունների մեծ մասի վերադարձի միտումն ակնհայտ է համարվում:

Փորձագետների գնահատմամբ, հոդատապով հիվանդների թվաքանակի աճը ճարպակալման հետեւանքն է: Մեծ Բրիտանիայի չափահաս բնակչության երկու երրորդը ներկայումս առնվազն գերքաշության նկատմամբ հակումներ է ցուցաբերում: Հոդատապի առաջացման պատճառների շարքում նաեւ ալկոհոլի չարաշահումը կարող է լինել:

Արթրիտի տեսակ համարվող այս հիվանդությունը նախկինում նույնիսկ թագավորական ընտանիքների ներկայացուցիչներին չի խնայել: Խոսքը, մասնավորապես, Հենրիխ 8-րդ թագավորի մասին է: Հոդատապի ախտանշաններից են մարմնի այտուցվածությունն ու կարմրությունը, ինչպես նաեւ հանկարծահաս եւ դաժան հոդացավերը:

Փորձագետները նշում են, որ մարդկանց մեծ մասը ծանոթ չեն վերոհիշյալ հիվանդություններին եւ դրանց արտահայտման եղանակներին, ուստի ուսուցողական նյութերի կարիք են զգում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել