• Latest news

Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքում առողջության առաջնային պահպանման կենտրոն է բացվել

24 հուլիսի, 2014  20:23

Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքում տեղի է ունեցել առողջության առաջնային պահպանման կենտրոնի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը:

Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Մայակովսկու ԱԱՊԿ» ՓԲԸ-ի նորակառույց շենքի բացման առթիով կազմակերպված հանդիսության շրջանականերում դիմելով ներկաներին` Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ընդգծել է  համայնքի ազգաբնակչության բուժսպասարկումը պատշաճ եւ հարմարավետ պայմաններում կազմակերպելուն միտված նմանատիպ նախաձեռնության կարեւորությունն ու շնորհակալական խոսքեր հղել բոլոր բարերարներին:

Կոտայքի մարզպետն իր խոսքում անդրադարձել է նաեւ մարզպետարանի կողմից  առողջապահության բնագավառի արդյունավետ գործունեությանն ուղղված նախաձեռնություններին եւ հիմնական մոտեցումներին` նշելով, որ նորակառույց այս հաստատությունում եւս գերակա են համարվելու բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի ապահովման առաջնահերթությունները:

Մայակովսկիում կայացած տոնական միջոցառմանը  մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գ. Ծառուկյանը, ում միջոցներով համալրվել ու վերազինվել են առողջապահական ընկերության տեխնիկական միջոցները:

Տոնական արարողությանը ներկա է եղել նաեւ «Մայակովսկու ԱԱՊԿ» ՓԲԸ-ի նորակառույցի շինարարական աշխատանքների բարերար Ա. Խաչատրյանը:

Հավելենք նաեւ, որ առողջության առաջնային պահպանման կենտրոնի շինարարական աշխատանքներում ներդրում է ունեցել նաեւ Մայակովսկի համայնքը:

Պաշտոնական բացման արարողությունից հետո հյուրերը շրջել են նորաբաց շենքի տարածքում, ծանոթացել պայմաններին եւ հնարավորություններին, զրուցել աշխատողների հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է