• Latest news

Արեւայրուք՝ նույնիսկ հովանոցի տա՞կ

25 հուլիսի, 2014  13:58

Շատերը ամռանը արեւայրուք կամ արեւային այրվածք են ստանում՝ նույնիսկ հովանոցի տակ գտնվելով։ Որոշ դեպքերում հագուստը նույնպես չի փրկում արեւի այրող ճառագայթներից։ Ինչպե՞ս է սա հնարավոր։

Ինչպես լրագրողներին ասաց մաշկաբան Սամվել Խաչատրյանը, արեւայրուք իրոք կարելի է ստանալ ոչ միայն լողազգեստով՝ ծովափում, այլեւ հագնված՝ հովանոցի տակ։ Բացատրվում է սա նրանով, որ արեւի ուլտրամանուշակագույն եւ ինֆրակարմիր ճառագայթները շատ բարձր թափանցելիություն ունեն, եւ ոչ բոլոր գործվածքները կարող են պաշտպանել դրանցից։ Օրինակ, մեր առօրյա հագուստի միջով, բժիշկի խոսքով, անցնում են ճառագայթների մոտ 70 տոկոսը՝ հասնելով մեր մաշկին։

Բացի այդ, քամու առկայությունը նույնպես կարող է նպաստել արեւայրուք կամ այրվածք ստանալուն։ Քամին չորացնում եւ ավելի խոցելի է դարձնում մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթների համար։

Ի դեպ, գործվածքների ոչ բոլոր գույներն են պաշտպանում արեւից։ Մուգ գույնի հագուստը, օրինակ, կլանում է ճառագայթները՝ ինչը ոչ միայն արեւայրուք, այլեւ արեւային կամ ջերմային հարված ստանալու վտանգ է ստեղծում։ Բաց գույնի հագուստը՝ ընդհակառակը, հնարավորինս պաշտպանում է օրգանիզմը ուլտրամանուշակագույն ճառագայթներից։

Քանի որ արեւայրուքը այնքան էլ առողջարար չէ, դրանից եւ ուլտրամանուշակագույն ճառագայթների պատճառով առաջացող խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ցերեկը ժամը 11-ից 17 ընկած ժամանակահատվածում ընդհանրապես փողոց դուրս չգալ։

Եթե դուրս չգնալն անհնար է, մասնագետները խորհուրդ են տալիս բաց գույնի հագուստ կրել եւ հովանոցներ օգտագործել. դրանք գոնե մասամբ կպաշտպանեն Ձեզ։ Բացի այդ, պետք է շատ հեղուկ (բայց ոչ ալկոհոլ) օգտագործել, որպեսզի օրգանիզմը արեւի տակ չջրազրկվի։

Մաշկաբան Սամվել Խաչատրյանը նշեց նաեւ, որ, գարեջուր խմելով, շատերը կարծում են, որ հեղուկ են օգտագործում, սակայն դա այնքան էլ այդպես չէ, քանի որ գարեջրի հետ միասին օրգանիզմից հեղուկը հեռացվում է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել