• Latest news

Քորն ու ցավը կարող են մաշկի քաղցկեղի նշան լինել

25 հուլիսի, 2014  11:43

ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգում գործող Թեմփլի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները զգուշացնում են, որ մաշկի որեւէ տեսքով ախտահարված հատվածի քորն ու ցավը կարող են քաղցկեղի նշան լինել, փոխանցում է FoxNews-ը:

Եզրահանգման համար հիմք ծառայած հետազոտության ընթացքում փորձագետները մաշկի 339 քաղցկեղակիր հատվածներ ունեցող 268 հիվանդներին առաջարկված հարցաշարի արդյունքների վերլուծության արդյունքում պարզել են, որ նրանց շուրջ 37 տոկոսը քոր, իսկ 28,2 տոկոսը ցավ է զգում: 

Հետազոտության հեղինակները համոզված են, որ վերոհիշյալ բացահայտումը օգտակար կլինի բժիշկներին՝ հիվանդի ախտանշանները ճիշտ գնահատելու համար:

«Դա ավելի շատ բժիշկների պատասխանատվության հարց է. եթե հիվանդի մոտ քաղցկեղ է կասկածվում, մասնագետը պետք է հարցեր տալու եւ պատասխանների միջոցով ախտանշանները գնահատելու բոլոր հնարավորությունները դրսեւորի», - նշել է գիտահետազոտական խմբի ղեկավար, համալսարանի մաշկաբանության ամբիոնի վարիչ դոկտոր Ջիլ Յոսիպովիչը:

Քորը եւ ցավը առավելապես մաշկի ոչ մելանոմային քաղցկեղին է հատուկ: Մասնավորապես, ցավի զգացողությունն առավել ուժեղ է հարթաբջջային քաղցկեղով հիվանդների մոտ, իսկ ահա հիմնաբջջային քաղցկեղն առավելապես քորի առկայությամբ է բնորոշվում: Մաշկի քաղցկեղի ասոցիացիայի տվյալներով, Միացյալ Նահանգներում տարեկան հարթաբջջային քացկեղի 700 հազար եւ հիմնաբջջային քաղցկեղի 2,8 մլն դեպք է ախտորոշվում:

Յոսիպովիչի խոսքով, խիստ ցավոտ կամ քոր առաջացնող գոյացություններն ու վերքերը կարող են քաղցկեղի առավել ագրեսիվ տեսակի առկայության նշան լինել: Քորի զգացողությունը մաշկի վերին շերտերում գտնվող՝ հիմնաբջջային քաղցկեղի համար առավել խոցելի նյարդաթելերի հրահրմամբ է առաջանում: Իսկ հարթաբջջային քացկեղը կարող է մաշկի առավել խորը շերտերում խոց ձեւավորելով՝ ցավի զգացում առաջացնել:

Այդուհանդերձ, վերը նկարագրված բացահայտումը դեռեւս չի նշանակում, որ հիվանդի զգացողությունների հիման վրա արված դիտարկումները կարող են բոլոր ախտորոշիչ հետազոտություններին փոխարինել. մարմնի ախտահարված հատվածները պետք է միկրոսկոպիկ ուսումնասիրության ենթարկվեն:

«Ավելին՝ բոլորովին մտադրությում չունենք պնդելու, թե ուժեղ քորի առկայությունը բոլոր դեպքերում քաղցկեղի նշան է: Պարզապես ցանկանում ենք, որ բժիշկներն առավել ուշադիր լինել մաշկային քորի եւ ցավի նկատմամբ», - նշել է դոկտոր Յոսիպովիչը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել