• Latest news

Հայաստանում վիրուսային հեպատիտներով հիվանդացության մակարդակը նվազել է

25 հուլիսի, 2014  14:39

Հայաստանում վերջին տարիներին վիրուսային հեպատիտներով հիվանդացության մակարդակի նվազում է նկատվում: Հեպատիտ A-ով հիվանդացության ցուցանիշը, օրինակ, 2013 թվականին՝ 2008 թվականի համեմատ, 100 000 բնակչի հաշվով, 25.7-ից 2.3-ի է հասել: Այս մասին լրագրողներին ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, բ.գ.թ. Լիլիթ Ավետիսյանն է պատմել:

Հեպատիտ B-ով հիվանդացության մակարդակի նվազման միտում նույնպես նկատվում է. եթե 2008 թվականին հիվանդացության ցուցանիշը 3.4 էր կազմում, ապա 2013-ին այն 1.8-ի է հասել: Ըստ ԱՆ տվյալների՝ հեպատիտ Բ-ի դեմ պատվաստման ներդրումից հետո հիվանդացության մակարդակը մինչեւ 14 տարեկան երեխաների շրջանում նվազել է 98 անգամ՝ ցուցանիշը 9.8-ից 0.1 է դարձել:

Միեւնույն ժամանակ, ինչպես ՀՀ ԱՆ համաճարակաբանության, վիրուսաբանության եւ բժշկական մակաբուծաբանության ԳՀԻ տնօրեն, բ.գ.թ., պրոֆեսոր Գայանե Մելիք-Անդրեասյանն է նշել, հեպատիտ Բ-ն դեռ բավական տարածված է մեծահասակների շրջանում՝ կապված մի շարք վարքագծային գործոնների հետ. օրինակ, շատերը, պատվաստված չլինելով, չպաշտպանված սեռական հարաբերությունների զոհն են դառնում: Ներարկային թմրամոլների մոտ վարակվելու հավանականությունը նույնպես բավականին մեծ է: Նախկինում շատերը նաեւ արյան փոխներարկման արդյունքում էին վարակվում. այսօր ԱՆ մասնագետները հավաստիացնում են, որ փոխներարկվող արյունն այլեւս մանրակրկիտ հետազոտվում է, ինչը նվազագույնի է հասցնում է այս ճանապարհով հեպատիտներով վարակվելու հավանականությունը:

Ինչ վերաբերվում է հեպատիտ C-ի հիվանդացության մակարդակին, այն ողջ աշխարհում տարեցտարի աճում է: Հայաստանում, ըստ ԱՆ տվյալների, վերջին տարիներին հիվանդացության նկատելի աճ չի գրանցվել, սակայն հիվանդությունը շարունակում է  առողջապահության ոլորտի կարեւորագույն խնդիրներից մեկը մնալ:

Հայաստանում հեպատիտ C-ով հիվանդացության եւ դրա հետեւանքով մահացության վերաբերյալ հստակ վիճակագրական տվյալներ այս պահին չկան, բայց հայտնի է, որ հենց այս վիրուսի պատճառով են առաջանում լյարդի ցիռոզների 50 եւ լյարդի քաղցկեղների մոտ 70 տոկոսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել