• Latest news

Կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների առկայությունը վարքագիծ փոխելու հիմք չի կարող լինել․ նախարար

7 հուլիսի, 2020  12:39

Կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների առկայությունը վարքագիծ փոխելու, դիմակ չկրելու կամ սոցիալական հեռավորությունը չպահելու հիմք չի կարող լինել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Եթե որեւէ քաղաքացու մոտ կան հակամարմիններ, նա չպետք է իրեն իրավունք վերապահի՝ թե մտովի, թե իրավական առումով, օրինակ, չկրել դիմակ, չպահպանել սոցիալական հեռավորությունը, քանի դեռ չկա ապացույց, որ նա կրկին չի վարակվի։ Չկա ապացույց իր մոտ եղած հակամարմինների առկայության երկարատեւության։ Այսօր եղած հակամարմինները, ինչպես շատ հիվանդությունների ժամանակ, հատկապես սեզոնային հիվանդությունների ժամանակ, կարող են ընդամենը մի քանի ամիս լինել բավարար մակարդակի վրա, հետո իջնել եւ վերանալ, եւ մարդը կրկին հիվանդանա այդ հիվանդությունով», - ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտությունները կարող են ընդամենը ցույց տալ տվյալ ժամանակահատվածում հիվանդացած եւ լավացած քաղաքացիների մոտավոր տոկոսը։

«Ինչու՞ եմ ասում մոտավոր։ Որովհետեւ նույնիսկ կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ քաղաքացիներ կան, որոնց մոտ բավարար հակամարմինների տիտր նույնիսկ հիվանդանալուց եւ լավանալուց հետո չի առաջանում։ Դրա համար հիմնվել նման հետազոտությունների վրա պետությունը իր քաղաքականությունը մշակելիս չի կարող, եւ անձն էլ չի կարող եւ չպետք է վարքագծային փոփոխություն անի, ունենալով հակամարմինների տիտր», - ասաց Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով, Հայաստանի Ամերիկյան համալսարանը այժմ իրականացնում է կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների առկայության հետազոտություն բուժաշխատողների շրջանում, որից հետո հնարավոր է, որ նման հետազոտություն անցկացվի նաեւ ազգաբնակչության շրջանում, սակայնց այդ հետազոտությունների տվյալները մեծ նշանակություն չեն ունենալու քաղաքականության մշակման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել