• Latest news

Վարիկոզի կանխարգելում․ Ինչ պետք է անել երակները առողջ պահելու համար

12 հուլիսի, 2020  11:37

Երակների վարիկոզ լայնացումը շատ տարածված հիվանդություն է, որի ժամանակ երակները (սովորաբար ստորին վերջույթների) լայնանում են, ինչը ուղեկցվում է փականների անբավարարությամբ եւ արյան հոսքի խանգարումով:

Երակների վարիկոզ լայնացումը միայն էսթետիկ խնդիր չէ՝ դրա ֆոնին կարող է հայտնվել թրոմբոֆլեբիտ՝ երակի ներքին պատի բորբոքում, ինչը հանգեցնում է արյան խցանումների ձեւավորմանը, դա էլ կարող է փակել երակային լուսավորությունը՝ ֆլեբոթրոմբոզի ձեւավորմամբ: Ավելին, անոթի պատից կտրվելուց հետո, ստորին երակային համակարգի միջոցով արյան թրոմբները կարող են թոքեր մուտք գործել` դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Ի՞նչ կարելի է անել երակների վարիկոզ լայնացումը կանխարգելելու համար:

Արյան մեջ գլյուկոզայի մակարդակը

Երակների առողջությունը պահպանելու համար շատ կարեւոր է պահպանել արյան մեջ գլյուկոզայի նորմալ մակարդակը: Իսկ դրա համար առաջարկվում է սննդակարգում նվազեցնել պարզ ածխաջրեր պարունակող սննդամթերքի քանակը, ձգտել պահպանել առողջ սննդակարգ՝ բջջանյութի նորմալ պարունակությամբ, ինչպես նաեւ ֆիզիկապես ակտիվ լինել:

Օրգանիզմում բորբոքման մակարդակը

Օրգանիզմում բորբոքային գործընթացները նույնպես բացասաբար են անդրադառնում անոթների առողջության վրա: Օրգանիզմում բորբոքային գործընթացների կանխարգելիչ լավագույն միջոցներից մեկը, այսպես կոչված, հակաբորբոքային դիետան է: Խորհուրդ է տրվում օգտագործել թարմ, վիտամիններով եւ հանքանյութերով հարուստ տերեւային աղցաններ, կանաչեղեն, բանջարեղեն, ընտրել միայն բարձրորակ ճարպեր եւ յուղեր (հիմնականում՝ օմեգա-3):

Ֆիզիկական վարժություններ

Համապատասխան ֆիզիկական ակտիվությունը նույնպես օգնում է պայքարել օրգանիզմում անցանկալի գործընթացների դեմ եւ պահպանել անոթների առողջությունը: Բայց եթե արդեն երակների վարիկոզ լայնացում ունեք, ասֆալտի կամ վազքուղու վրա վազելը ձեզ համար չէ, նախընտրելի են այնպիսի մարզաձեւեր, ինչպիսիք են լողը, քայլելը, հեծանվավազքը եւ սահուն պարերը:

Վարիկոզից պաշտպանվելու եւս մի քանի օգտակար խորհուրդներ՝

  • Փորձեք երկար ժամանակ չկանգնել եւ չնստել, քանի որ դա մեծացնում է արյան հավաքվելու ռիսկը, ինչն էլ լայնացնում է երակները:
  • Խուսափեք չափազանց նեղ հագուստ կրելուց, հատկապես տաբատ, քանի որ դա կարող է խանգարել արյան հոսքին:
  • Ոտքերը բարձրացրեք ցանկացած հենարանի վրա՝ օրվա ընթացքում որքան հնարավոր է հաճախ, երբ նստած եք կամ պառկած:
  • Հագեք միայն հարմար, չանհանգստացնող կոշիկներ:
  • Խուսափեք տաք լոգանքներից, սաունաներից եւ արեւի ուղիղ ճառագայթներից, հատկապես՝ ոտքերի վրա:
  • Եթե հակացուցումներ չկան, սառը փաթաթաններ արեք եւ ոտքերին սառը ջուր լցրեք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել