• Latest news

Հեպատիտ C-ն ավելի վտանգավոր է, քան ՄԻԱ՞Վ-ը

25 հուլիսի, 2014  18:10

Հեպատիտը չափազանց վտանգավոր հիվանդությունների խումբ է, որը տարեկան հարյուր հազարավոր մարդկանց կյանք է խլում: Հեպատիտի համաշխարհային դաշինքի կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ երկրագնդի յուրաքանչյուր 12 բնակչից մեկը հեպատիտ ունի՝ դա 12 անգամ ավել է, քան բոլոր ՄԻԱՎ-վարակակիրներն ու օնկոլոգիական հիվանդություններ ունեցող մարդիկ միասին:

Ինչպես լրագրողներին Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ. Հասմիկ Ղազինյանն է ներկայացրել, չնայած այն բանին, որ թե հեպատիտ C-ն, եւ թե ՄԻԱՎ-ը չափազանց վտանգավոր են եւ մահաբեր, հեպատիտ C-ի մահացության ցուցանիշը շուրջ 10 անգամ բարձր է ՄԻԱՎ վարակի պատճառով գրանցված մահվան դեպքերից: Պատճառներից մեկն այն է, որ ՄԻԱՎ-ի բուժմանն ու կանխարգելմանը ողջ աշխարհում մեծ ուշադրություն է դարձվում. ՄԻԱՎ-ի բուժումը, որ գլխավորապես անվճար ծրագրերի շրջանակներում է իրականացվում, օգնում է նաեւ հիվանդության տարածումը եւ այլ մարդկանց վարակումը կանխարգելելու հարցում: Այնպես որ,ՄԻԱՎ վարակը կարելի է կառավարելի եւ վերահսկելի հիվանդություն համարել, ինչը հնարավոր չէ ասել վիրուսային հեպատիտների մասին (որոնց բուժումն, ի դեպ, պետական կամ միջազգային ծրագրերի մեջ չի մտնում եւ բավական թանկ արժի):

Խնդիրն այն է, որ հեպատիտի բուժմանը, կանխարգելմանը եւ ուսումնասիրությանն աշխարհում նույնքան ուշադրություն չի դարձվում, որքան ՄԻԱՎ-ին: Հասմիկ Ղազինյանի խոսքով, ԱՄՆ-ում հեպատիտ C-ն, ՄԻԱՎ-ի հետ համեմատությամբ, հինգ անգամ առավել լայն տարածում ունի, սակայն հիվանդության հետազոտմանը, բուժմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցները, ի տարբերություն ՄԻԱՎ-ի դեմ ծախսվող միլիոնավոր դոլարների, չնչին են:

Հեպատիտի խնդրի նկատմամբ ուշադրություն գրավելու համար 2010 թ.-ից ի վեր հիվանդության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված արշավի հատուկ խորհրդանիշ է ընտրվել: Խոսքը «երեք իմաստուն կապիկների» մասին է, որոնք հայտնի՝ «ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ լսում, ոչինչ չեմ ասում» կարգախոսն ունեն: Սա խորհրդանշում է այն փաստը, որ ողջ աշխարհը անուշադրության է մատնում հեպատիտի խնդիրը եւ չի բարձրաձայնում այն, չնայած այն բանին, որ այն ավելի մոտ եւ ավելի լուրջ է, քան շատերն են կարծում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել