• Latest news

Սեւեռուն հայացքը կարող է այս կամ այն զգացմունքը մատնանշել

26 հուլիսի, 2014  11:53

Պատահական չէ, որ որոշ թռչուններ սիրում են միմյանց աչքերի մեջ նայել: Հետազոտությամբ պարզվել է, որ դիմացինի դեմքին ուղղված սեւեռուն հայացքը ռոմանտիկ սիրո առկայության նշան է, իսկ երբ հայացքի ուղղությունն ավելի ցածր է՝ մարմնի որեւէ այլ հատվածին հառված, խոսքը միայն սեռական ցանկության մասին կարող է լինել, հաղորդում է FoxNews-ը:

Չիկագոյի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի ղեկավար Ստեֆանի Կաչիոպոյի խոսքով, նշանակալից սեւեռուն հայացքը կարող է անգամ կես վայրկյան տեւել:

«Թեեւ առայժմ քիչ բան է հայտնի առաջին հայացքից սիրո, կամ ընդհանրապես՝ սիրահարման գործընթացի մասին, արձագանքի եղանակների շնորհիվ կարելի է ավտոմատ ուշադրության գործընթացների, ինչպես, օրինակ, սեւեռուն հայացքն է, տարբերակվող արտահայտման ներուժի վերաբերյալ որոշակի պատկերացումներ կազմել:

Մասնավորապես, հետազոտությամբ պարզվել է, որ ռոմանտիկ սիրո եւ սեռական ցանկության զգացումները մարդու ուղեղի տարբեր հատվածների ակտիվացման հետ են կապված:

Հետազոտության առաջին փուլի ընթացքում Ջենովայի համալսարանի 16 հետերոսեռական ուսանողների 120 սեւ-սպիտակ՝ հետերոսեռական երիտասարդ զույգերի լուսանկարներ են ցուցադրվել: Իսկ ահա երկրորդ փուլին ներկայացված լուսանկարներում հակառակ սեռի՝ գրավիչ արտաքին ունեցող մարդիկ են եղել: Կադրերից եւ ոչ մեկում մերկ մարմին կամ էրոտիկ բնույթ կրող միջավայր չի ցուցադրվել:

Մասնակիցներին խնդրել են, լուսանկարները տեսնելուն պես, արագ եւ հստակ նշել, թե ինչ զգացումներ են դրանք արթնացնում՝ սե՞ր թե կիրք: Արդյունքում նախ եւ առաջ պարզվել է, որ երկու զգացումների հետ ասոցացվող սեւեռուն հայացքը միեւնույն տեւողությունն է պահանջում, ինչը նշանակում է, որ մարդու ուղեղը թե սիրո, եւ թե կրքի մասին հաղորդագրությունը միեւնույն ժամանակահատվածում մշակելու կարողություն ունի: 

Փորձագետները նշում են, որ հետազոտության արդյունքները կարող են հոգեբանության եւ զույգերի թերապիայի ոլորտում կիրառվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել