• Latest news

Այսօր հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրն է

28 հուլիսի, 2014  10:40

Այսօր՝ 28-ը հուլիսի, հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրն է նշվում (World Hepatitis Day). Հեպատիտը դաժան հիվանդությունների խումբ է, որոնք բավականին հեշտ են մարդու օրգանիզմ ներթափանցում եւ նշանակալի վնաս պատճառում: Ներկայիս դրությամբ, վիրուսի 8 տիպ է հայտնի, որոնց ամենատարածվածը А, В, С, D եւ E հեպատիտներն են:

Հեպատիտի դեմ պայքարի միջազգային դաշինքի (World hepatitis alliance) տվյալներով, այսօր ավելի քան 500 մլն մարդ, այսինքն՝ երկրագնդի յուրաքանչյուր 12-րդ բնակիչը, հեպատիտի վիրուսի վարակակիր է համարվում: Այս ցուցանիշը 12 անգամ բարձր է՝ ՄԻԱՎ-ով վարակված եւ օնկոլոգիական հիվանդություններով տառապող բնակչության միասնական չափաբաժնի հետ համեմատ:  

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, վիրուսային հեպատիտները եւ լյարդի՝ դրանց հրահրմամբ առաջացող հիվանդությունները տարեկան 1,4 մլն մարդու կյանք են խլում: ՁԻԱՀ-ից եւ օնկոլոգիական հիվանդություններից մահացության ընդհանուր մակարդակը նշանակալիորեն ցածր է:

Ներկայիս դրությամբ.

• Տարեկան 1,4 մլն մարդ հեպատիտ А-ով է վարակվում;

• 240 մլն մարդ հեպատիտ B-ի քրոնիկ վարակ է կրում;

• Հեպատիտ C-ի քրոնիկ վարակ կրողների թիվը 150 մլն-ի է հասնում:

Հեպատիտի դեմ պայքարի միջազային օրը ողջ աշխարհում է նշվում: Ամեն տարի հուլիսի 28-ին ԱՀԿ-ն հիվանդության մասին եւս մեկ անգամ մտածելու եւ վիրուսի փոխանցման ու սպառնալիքների մասին առավելագույն տեղեկությունները ձեռք բերելու կոչ է հղում աշխարհին:

Ի միջի այլոց, մինչեւ 2011թ. հեպատիտի դեմ պայքարի միջազային օրը մայիսի 19-ին էր նշվում: Հուլիսի 28-ը Նոբելյան մրցանակի դափնեկիր, հեպատիտի վիրուսի հայտնագործության հեղինակ (1965թ.), 2011թ. մահկանացուն կնքած Բարուխ Բլամբերգի ծննդյան օրն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել