• Latest news

Ինչպիսի՞ն է իդեալական առողջություն ունեցող մարդը` Google-ը կիմանա

26 հուլիսի, 2014  18:10

Google ընկերության հետազոտական ստորաբաժանումներից մեկը՝ Google X-ը, Baseline Study անունը կրող խիստ հավակնոտ նախագիծ է մեկնարկել, որի նպատակը իդեալական առողջություն ունեցող մարդու «դիմանկարի» կառուցման համար անհրաժեշտ բժշկական տվյալների բազայի հավաքագրումն է: Ակնկալվում է, որ նախաձեռնության շրջանակում տեղեկությունների հսկայական զանգված է կուտակվելու, որի շնորհիվ բժիշկները կարող են լուրջ սրտանոթային խանգարումների, քաղցկեղի եւ այլ հիվանդությունների ախտորոշում եւ բուժում իրականացնել:

Տեղեկությունների համաձայն, նախագծին մասնակցելու համաձայնություն դեռեւս ընդամենը 175 մարդ է տվել: Նրանց հատուկ սարքավորումներ կհանձնվեն, որոնց օգնությամբ ռեալ ժամանակում մասնակիցների մարմնի ջերմաստիճանը, սրտի կծկումների հաճախականությունը, արյան մեջ շաքարի բաղադրությունը եւ այլ ցուցանիշներ պարզելու հնարավորություն կընձեռնվի: Հետագայում կամավոների թիվը կարող է մի քանի հազարի հասնել:

Լիովին անանուն հիմունքներով հավաքագրված եւ խիստ պաշտպանության ենթակա ողջ տեղեկատվությունը Google-ի կողմից մշակված ալգորիթմների օգնությամբ վերլուծության կենթարկվի, որի գլխավոր նպատակը զարգացման ամենավաղ փուլերում գտնվող խանգարումների մասին վկայող մոլեկուլյար-գենետիկ շեղումների՝ այսպես կոչված «բիոմարկերների» բացահայտումն է. դրանց օգնությամբ հիվանդությունները ժամանակին՝ նախքան առողջության համար սպառնալիք պարունակող փուլերի հասնելը կանխարգելելու հնարավորություն կընձեռնվի:

Baseline Study նախագծի ղեկավարը դոկտոր Էնդրյու Կոնրադն է, ով 2013թ. մարտ ամսին է Google X-ին միացել: The Wall Street Journal պարբերականի հաղորդմամբ, նրա ենթակայությամբ 70–100 տարբեր՝ ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի, օպտիկայի եւ մոլեկուլյար կենսաբանության ոլորտներում մասնագիտացում ունեցող փորձագետներ են գործում: Կոնրադի խոսքով, նախագիծն, օրինակ, կարող է որոշ մարդկանց մոտ ճարպոտ սնունդն առավել արդյունավետ մարսելու հնարավորություն ընձեռող բիոմարկերներ հայտնաբերել, որոնց օգնությամբ այլ մասնակիցների խորհուրդներ կտրվեն՝ մարսողական համակարգը կարգավորելու վերաբերյալ, ինչպես նաեւ բուժման մեթոդներ կառաջարկվեն՝ խոլեստերինի բարձր մակարդակից եւ սրտանոթային հիվանդություններից զերծ, երկար կյանք ապահովելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել