• Latest news

Նոր դաստակակալը էլեկտրական շոկի օգնությամբ ֆիզիկական ակտիվություն կխթանի

27 հուլիսի, 2014  11:28

Եթե երբեմն ծուլանում եք ֆիզիկական վարժություններով զբաղվել եւ որեւէ խթանի կարիք ունեք՝ Pavlok ընկերության կողմից առաջիկայում թողարկվելիք դաստակակալն իսկը ձեզ համար է նախատեսված: Այն կարող է անգամ հաշվի առնել, թե որքան հաճախ եք մարզասրահ այցելում կամ պարզապես քայլում եւ անհրաժեշտության դեպքում էլեկտրական շոկ արձակել, հաղորդում է FoxNews-ը:

Ընկերության մասնագետները վստահ են, որ նորարարական սարքի օգնությամբ օգտատերերը կարող են ֆիզիկական ակտիվությանը միտված այս կամ այն սովորույթը ձեռք բերել: «Սովորության ամրապնդման տեսանկյունից ամենակարեւորը հետեւողականության պահպանումն է», - ասում են նրանք: Pavlok-ի նոր սարքն օգտագործելիս ինքներդ էլ չեք նկատի՝ ինչպես այս կամ այն վարժության կատարումը սովորույթ դարձավ: Ճիշտ է՝ որոշ դեպքերում սարքից էլ կարող եք ժամանակ խնդրել, բայց երկու անգամ անընդմեջ հետաձգումից հետո էլեկտրական շոկից չեք խուսափի:

Նորարարական սարքն, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարի շուկայում կհայտնվի, սակայն մինչ այդ՝ աշնան ամիսներին, սահմանափակ քանակով պրոտոտիպներ կթողարկվեն:

Փորձագետների կանխատեսմամբ, այն կարող է գործատուների շրջանում լայն պահանջարկ վայելել. չէ՞ որ էլեկտրական դաստակակալի օգնությամբ հնարավոր է աշխատակիցների առողջ կենսակերպն ապահովել եւ, ի թիվս այլ ձեռքբերումների, առողջական խնդիրների հետ կապված հավելյալ ծախսերից խուսափել:

Ասում են՝ Pavlok-ի նոր սարքը կարող է նաեւ այս կամ այն անցանկալի սովորության դեպքում օգտատիրոջը նախատել: Կապրենք՝ կտեսնենք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել