• Latest news

COVID-19-ից ապաքինվածների մոտ լսողության խնդիրներ են առաջանում

1 օգոստոսի, 2020  17:16

Կորոնավիրուսային ինֆեկցիայից ապաքինված մարդկանց մոտ հաճախ առաջանում են լսողության հետ կապված խնդիրներ, պարզել են Մանչեսթերի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտությունը հրապարակվել է American Journal of Otolaryngology գիտական պարբերականում:

Մասնագետները հետեւել են կորոնավիրուսով 121 պացիենտի վիճակին, որոնցից 16-ը հայտարարել է լսողության վատթարացման մասին, հայտնում է Lenta.ru-ն: Հատկանշական է, որ նրանց մոտ լսողության խնդիրները միանգամից չեն առաջացել, այլ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո 2 ամիս անց:

Հետազոտողների խոսքով՝ մյուս վիրուսները, ինչպես կարմրուկի, համաճարակային պարոտիտի (հարականջային գեղձի բորբոքում) եւ մենինգիտի, նույնպես կարող են առաջացնել լսողության վատթարացում: Սա կարող է կապված լինել լսողական նեւրոպաթիայի հետ, որի դեպքում խանգարվում է ուղեղում լսողական նյարդին ազդանշանների փոխանցումը:

Սակայն բացառված չէ, որ կորոնավիրուսով վարակված պացիենտների լսողական համակարգի վրա կարող էին ազդել նաեւ սթրեսը եւ ինֆեկցիայի դեմ կիրառվաղ դեղամիջոցները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է