• Latest news

Գիտնականները կապ են գտել կյանքի տեւողության եւ արյան մեջ երկաթի մակարդակի միջեւ

1 օգոստոսի, 2020  19:05

Էդինբուրգի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ արյան մեջ երկաթի մակարդակն ազդում է կյանքի տեւողության վրա: Փորձագետները հաշվի են առնում երկարակեցության գենետիկ հակվածությունը, հավասարապես կարեւոր է երկաթի նյութափոխանակության արագությունը, գրում է «Ակտուալ նորություններ»-ը։

Հետազոտողները պարզել են, որ տարեց տղամարդիկ եւ կանայք հաճախ հատուկ գենային կառուցվածքներ են ունենում, որոնք կարգավորում են արյան մեջ նշված տարրի մակարդակը:

Դիտարկումները ցույց են տվել, որ դրա պարունակությունն արյան մեջ բարենպաստ ազդեցություն ունի մարմնի ընդհանուր վիճակի վրա՝ երկարացնելով կյանքը: Գիտնականները պնդում են, որ երկարակյացները դեռ չուսումնասիրված գեներ ունեն, որոնք կարգավորում են երկաթի մակարդակն արյան մեջ: Այս հայտնագործությունը հետագայում կարող է օգնել այնպիսի դեղամիջոցներ ստեղծել, որոնք կվերահսկեն բավականին կարեւոր գործընթացը, ինչով էլ կապահովվի կյանքի երկարացման հնարավորությունը: Հետազոտության հեղինակներից մեկը՝ Փոլ Թիմերսը, կարծում է, որ արյան մեջ երկաթի կոնցենտրացիայի կարգավորումը կարող է արդյունավետորեն դանդաղեցնել տարիքային փոփոխությունները տարեցների մոտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել