• Latest news

iBolit բջջային հավելվածը արտասահմանում բուժհաստատություն եւ բժիշկ գտնելու հնարավորություն կընձեռի

28 հուլիսի, 2014  13:41

Տարեցտարի ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր նախընտրում են հայրենի երկրի սահմաններից դուրս բուժվել կամ վիրահատվել: Այսպես կոչված «բժշկական զբոսաշրջությունը» վերջին տարիներին սկսել է լայն թափ հավաքել: Ոլորտի առաջնային դիրքերն Իսրայելն է զբաղեցնում: Այս երկրում մատուցվող բժշկական ծառայությունների որակը ողջ աշխարհին է հայտնի: Հիմա արդեն, անհրաժեշտ բուժհաստատությունը, բժշկին եւ բուժման եղանակը գտնելու համար, համացանցում երկար ժամանակ վատնելու կարիք չեք ունենա:

Իսրայելցի գիտնականները շարժական բջջային սարքավորումների համար նախատեսված iBolit ծրագիրն են մշակել եւ թողարկել, որի օգնությամբ հիվանդին ապագա բժշկի հետ կապ հաստատելու եւ անհրաժեշտ բուժման կամ վիրահատման շուրջ խորհրդակցելու հնարավորությունն է ընձեռնվում: Նոր ծրագրի օգնությամբ կարելի է նաեւ բուժհաստատությունը եւ բուժման եղանակը ընտրել, ինչպես նաեւ այս կամ այն բժշկական ծառայության արժեքի եւ տեւողության վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները ստանալ:

iPhone-ի եւ Android օպերացիոն համակարգով գործող սարքավորումների համար թողարկված հավելվածի բեռնումն անվճար է: «Ծանոթներս ու ընկերներս պարբերաբար դիմում էին ինձ՝ խորհրդի համար, թե որտեղ կարող են լավագույն բուժումը ստանալ կամ վիրահատության ենթարկվել: Սովորաբար համացանցում որոնումներ նախաձեռնելով՝ հնարավոր չէ ցանկանալի արդյունքի հասնել: Ուստի որոշեցինք այնպիսի ծրագիր մշակել, որի օգնությամբ կարելի է բոլոր անհրաժեշտ տեղեկությունները ձեռք բերել», - նշել է նախագծի հեղինակ Անդրեյ Եֆիմովիչը:

iBolit-ի տվյալների բազայում այնպիսի բուժհաստատություններ են, որտեղ կարելի է առողջության հետ կապված գրեթե բոլոր  խնդիրներին լուծում գտնել՝ սկսած ընդհանուր հետազոտությունից մինչեւ ամենաբարդ վիրահատություններ: Ծրագրի հեղինակները Իսրայելի բժշկական զբոսաշրջության ասոցիացիայի հետ են համագործակցում, որոնց միջոցով էլ բուժհաստատությունների վերաբերյալ տվյալների հավաստի բազա են ձեռք բերել: Նախքան iBolit համակարգի բաժանորդ դառնալը, բոլոր հաստատությունները, բժշկական սպասարկման մակարդակի պահանջներին համապատասխանելիության հաստատման նպատակով, մանրազննին ստուգման են ենթարկվում:

Ծրագիրը ներբեռնելիս օգտատերերը նույնիսկ գրանցման կարիք չեն ունենա, իսկ անհրաժեշտության դեմքում կարող են բուժհաստատության ներկայացուցչի հետ շփման անանուն միջոց ընտրել: Օգտատիրոջ հարցումը iBolit-ի բոլոր բաժանորդ-հաստատություններին կուղղվի: Բժշկի հետ խորհրդատվության ավարտից եւ բուժման եղանակի առնչությամբ վերջնական ընտրության կայացումից հետո օգտատերն իր տվյալները պետք է «Կապվեք ինձ հետ» բաժնում թողնի. ընտրված կլինիկայի ներկայացուցիչը, բուժման գործընթացը կազմակերպելու նպատակով, անմիջապես օգտատիրոջ հետ կկապնվի:

Ծրագրի հեղինակները մտադիր չեն ձեռք բերվածով բավարարվել. բացի իսրայելական կլինիկաներից, նախագծին շուտով Գերմանիայում եւ Ավստրիայում գործող բուժհաստատություններն  իրենց մասնակցությունը կբերեն: Համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը արդեն իսկ այս շաբաթ կստորագրվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել