• Latest news

5 բան, որ պետք է իմանալ Էբոլայի մասին

29 հուլիսի, 2014  15:07

Ստորեւ 5 կարեւոր տեղեկություններ ենք ներկայացնում խիստ վտանգավոր եւ հաճախ մահացու հիվանդության՝ Էբոլա հեմոռագիկ տենդի մասին.

Ի՞նչ է Էբոլան

Էբոլա հեմոռագիկ տենդը համանուն վիրուսով վարակման արդյունքում առաջացող հիվանդություն է: Այն առաջին անգամ 1976թ.-ին՝Աֆրիկայում է ախտորոշվել:

Վարակի վաղ նախանշաններն են տենդը, գլխացավը, հոդացավը, մկանների եւ կոկորդի ցավը, փորլուծությունը, փսխումը եւ ստամոքսի ցավը: Որոշ դեպքերում էլ մաշկային ցան, աչքերի կարմրություն, զկռտոց, ինչպես նաեւ ներքին ու արտաքին արյունահոսություն կարող է առաջանալ:

Տենդով վարակված մարդկանց մինչեւ 90 տոկոսին մահվան ելք է սպառնում, հաղորդում է FoxNews-ը:

Նախընթաց տարիներին գրանցված համաճարակները աֆրիկյան երկրներում, մասնավորապես՝ Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում, Գաբոնում, Սուդանում, Կոտ դ'Իվուարում, Ուգանդայում եւ Կոնգոյի Հանրապետությունում են բռնկվել:

Ինչպե՞ս է փոխանցվում

Էբոլա վիրուսի կրողը շիմպանզեն, գորիլլան, անտառային անտիլոպն ու մակական են համարվում: Յուրաքանչյուր համաճարակի բռնկման դեպքում այն վերոհիշյալ կենդանիներից որեւէ մեկից է մարդու օրգանիզմ անցնում, այնուհետեւ արյան, թքի, լորձի եւ այլ արտազատումների միջոցով մարդուց մարդ փոխանցվում: Հիվանդության նկատմամբ առավել խոցելի երկրներում հեմոռագիկ տենդը կարող է նաեւ հիվանդներից բուժաշխատողներին անցնել, եթե վերջիններս պաշտպանիչ հագուստ եւ դիմակ չեն կրում: Բացի այդ, վարակված ասեղի հետագա օգտագործումը եւս կարող է հիվանդության տարածման միջոց դառնալ: 

Հիվանդության դեմ պայքարին ներառված գիտնականների համար դեռեւս պարզ չէ, թե ինչ պայմաններում է Էբոլան կոնսերվացվում: Այդուհանդերձ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հեմոռագիկ տենդով վարակված չղջիկները կարող են զերծ մնալ հիվանդության դրսեւորումներից: Այնպես որ, չի բացառվում, որ հենց այս կենդանիներն են վիրուսի՝ բնության մեջ պահպանման մեղավորները:

Միացյալ Նահանգներում բռնկում եղե՞լ է

Էբոլան ԱՄՆ-ում հիվանդություն չի պատճառել: Չիշտ է՝ 1990թ.-ին երկրի Վիրգինիա եւ Տեխաս նահանգներ ներկրված կապիկների հետ անմիջական շփման արդյունքում որոշ մարդկանց մոտ վիրուսի առկայություն էր հաստատվել, այդուհանդերձ, որոշ ժամանակ անց պարզվել էր, որ խոսքի Էբոլայի անվտանգ՝ մարդու մոտ ախտանշաններ չառաջացնող տեսակի՝ Էբոլա-Ռեստոնի մասին է: Վերջինս միայն կապիկների համար է մահացու:

Իսկ բուժում չկա՞

Ոչ: Էբոլայով վարակված հիվանդներն ընդամենը օժանդակ թերապիա են ստանում՝ օրգանիզմում առկա հեղուկների ծավալը հավասարակշռելու, թթվածնի եւ արյան մակարդակը պահպանելու եւ այլ բարդությունների դեմ պայքար մղելու նպատակով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է