• Latest news

Հայաստանը մեկ միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսի դեպքերի թվով 17-րդն է աշխարհում

22 սեպտեմբերի, 2020  13:47

Այսօր աշխարհում  կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով Հայաստանը 17-րդ տեղում է աշխարհում: Հանրապետությունում գրանցվել է վարակման ընդհանուր 47 667 դեպք. Սա 16 079 դեպք է մեկ միլիոն բնակչության հաշվով:

Կորոնավիրուսից մահացել է 938 հիվանդ, ինչը մոտ 316 մահվան դեպք է մեկ միլիոն բնակչության հաշվով: Ըստ այդ ցուցանիշի` Հայաստանն այժմ 22-րդ տեղում է աշխարհում:

Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 115 նոր դեպք: Ներկայումս բուժում է անցնում 3765 մարդ (նրանց թիվն օրական ավելանում է 73-ով): Ապաքինվել է 42 676 մարդ (վերջին օրվա ընթացքում` 39 մարդ), մահացել է 938 հիվանդ (վերջին օրվա ընթացքում` 2 մարդ):

Ըստ Worldometers.info-ի` աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 31 499 343-ի: 969 587 հիվանդ մահացել է, առողջացել է 23 127 618 մարդ: Այժմ ակտիվ դեպքերի թիվը 7 402 138 է, որից 61 870-ի (1 տոկոս) վիճակը գնահատվում է ծանր կամ կրիտիկական:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է