• Latest news

Արյան՝ ինքնասպանությունը կանխող հետազոտությո՞ւն

31 հուլիսի, 2014  19:40

Ջոն Հոպկինսի համալսարանի գիտնականները ինքնատիպ գեն են հայտնաբերել, որի ակտիվության մակարդակը կարող է ինքնասպանության նկատմամբ հակումը բնորոշել: Խոսքը SKA2-ի մասին է, որը սթրեսի նկատմամբ ուղեղի արձագանքը կարգավորող գործառույթ է իրականացնում: Ինչպես The American Journal of Psychiatry ամսագրում հրապարակված հոդվածն է նշում, ինքնասպանություն գործած, ինչպես եւ ինքնասպանության փորձ կատարած մարդկանց ուղեղի հետազոտությունը SKA2-ի ցածր ակտիվություն է ցույց տվել: Ընդ որում, արդյունքները երկու՝ միմյանցից անկախ ուսումնասիրությունների արդյունքում են ստացվել եւ ապա՝ համեմատվել: Ուղեղի նախաճակատային կեղեւում գործող SKA2 գենը սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի նկատմամբ ուղեղի արձագանքի նվազեցմանը եւ բացասական զգացումների չեզոքացմանը միտված գործառույթ է իրականացնում: Այնպես որ, գենի ցածր ակտիվության պարագայում, մարդը դժվարությամբ է սթրեսին դիմանում. հենց այս ֆոնին էլ ինքնասպանության մասին մտքեր կարող են առաջանալ, հաղորդում է The Daily Mail-ը: 

Գիտնականները պոտենցիալ ինքնասպանների մոտ ոչ միայն հիշյալ գենի մուտացիա, այլ նաեւ՝ մեթիլացված վիճակ են հայտնաբերել, երբ ԴՆԹ-ի մոլեկուլին գենի՝ սպիտակուցների սինթեզմանը միտված աշխատանքի լիարժեք իրականացմանը խանգարող մեթիլային խմբեր են միացված: Գիտնականների խոսքով, գենետիկ հետազոտության ճշտությունը գրեթե կասկած չի հարացում: Այնսինքն՝ երիտասարդ մարդկանց մոտ  SKA2-ի վիճակը գնահատելով՝ կարելի է մինչեւ 96 տոկոս ճշտությամբ ինքնասպանության փորձի հնարավորության վերաբերյալ կանխատեսումներ անել: Ուսումնասիրության հեղինակների խոսքով, վերոհիշյալ հետազոտությանը նախ եւ առաջ պետք է բոլոր՝ զինծառայության մեկնող երիտասարդները ենթարկվեն՝ ինքնասպանության ռիսկը գնահատելու եւ, անհրաժեշտության դեպքում, առանձնահատուկ ուշադրության առկայություն ապահովելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել