• Latest news

Ով կարող է արյան դոնոր հանդիսանալ եւ որոնք են արյունատվության հակացուցումները

27 սեպտեմբերի, 2020  15:38

Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է`

  • լինեք 18 տարեկան,
  • լինեք առնվազն 53 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք, 63 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք,
  •  արյան ճնշումը չլինի շատ բարձր կամ ցածր/որոշում է բժիշկը/առավելագույնը` 90 դիաստոլիկ, նվազագույնը`60, առավելագույնը` 140 սիստոլիկ, նվազագույնը` 90
  • զարկերակը լինի 60-90 հարված րոպեում

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կոչ է արել կամավոր դոնորության:

Ինչպես տեղեկացնում է ՊՐՈՖԵՍՈՐ Ռ.Հ. ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ, արյունատվության համար կամ բացարձակ եւ ժամանակավոր հակացուցումներ:

  • բացարձակ, երբ մարդը երբևէ չի կարող հանձնել արյուն
  • ժամանակավոր, երբ մարդը որոշ ժամանակ անց կարող է դառնալ դոնոր:

 Բացարձակ հակացուցումներն են.

  •  Վարակիչ հիվանդությունները (ՄԻԱՎ-վարակակրություն, վիրուսային  հեպատիտներ, երբևէ լաբորատոր դրական պատասխան վիրուսային հեպատիտների նկատմամբ, սիֆիլիսի, բնածին կամ ձեռքբերովի, տուբերկուլյոզի բոլոր ձևերը,  բրուցելյոզ և այլն):
  • Սիրտ-անոթային, նյարդային, շնչառական, մարսողական համակարգերի մի շարք   հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, արյան հիվանդությունները և այլն:

Բացի մշտական հակացուցումներից, արյունատվության բացառման համար հիմք են հանդիսանում նաև հետևյալ ռիսկային խմբերին պատկանող անձիք` նույնասեռականները, մարմնավաճառները, կալանավայրերում գտնվող անձիք,  վիրուսային հեպատիտներով հիվանդների և վարակակիրների, ՁԻԱՀ-ով հիվանդների և ՄԻԱՎ-վարակակիրների ընտանիքի անդամներ:

Դոնորությունը բացառող ժամանակավոր հակացուցումներն են.

1) արյան բաղադրամասերի փոխներարկում, դաջվածք, մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականության խախտումով ուղեկցվող բժշկական գործիքային միջամտություններ

 6 ամիս

2) վիրահատություններ, այդ թվում նաև՝ հղիության արհեստական ընդհատում

 6 ամիս

3) Հայաստանի Հանրապետությունից դուրս երկարատև (1 ամսից ավելի) գործուղում(վարակների էնդեմիկ օջախներում)

 6 ամիս

4) հղիության և լակտացիայի շրջան

ոչ պակաս, քան 1 տարի ծննդաբերությունից հետո, ոչ պակաս, քան 
3 ամիս լակտացիայի ավարտից հետո

5) դաշտանի շրջան

դաշտանի ավարտից հետո ոչ պակաս, քան 
5 օր

6) ալերգիկ վիճակներ

 2 ամիս

7) 37 ˚C ջերմաստիճանից բարձր ջերմություն, վերին շնչառական ուղիների սուր բորբոքումներ

 1 ամիս

8) պատվաստումներ`

  • կենդանի վակցինա 
  • սպանված վակցինա
  • կատաղության դեմ
  • հեպատիտ Բ-ի դեմ

 

1ամիս
10 օր
2 շաբաթ

6 ամիս

9) դեղերի օգտագործում` հակաբիոտիկներ, սալիցիլատներ և ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ

 1 շաբաթից մինչև 1 ամիս

10) մալարիայի էնդեմիկ վայրերից վերադարձած անձինք

 5 տարի

11) ոգելից խմիչքների ընդունում

 24 ժամ

12)ալանինամինատրանսֆերազայի բարձրացում մինչև 2 անգամ

 3 ամիս

Ինչպես նախապատրաստվել արյունատվության

Եթե Դուք համապատասխանում եք նշված պայմաններին, ապա`

  • արյունատվության օրը չպետք է օգտագործեք յուղոտ, տապակած, կծու, ապխտած կերակուր, կարելի է ընդունել միայն թեյ կամ սուրճ,
  • արյունատվությունից 24 ժամ առաջ չպետք է օգտագործեք ոգելից խմիչքներ,
  • Ձեր ընտրած արյան կետը ներկայանաք անձնագրով և/կամ զինվորական գրքույկով/:

Դոնորը լրացնում է հարցաթերթիկը, որում նշում է իր առողջական վիճակի  և ապրելակերպի մասին, որից հետո անցնում է լաբորատոր հետազոտություն և զննվում է թերապևտի կողմից: Արյունատվության գործընթացն իրականացվում է միանվագ ստերիլ պարագաներով: Արյունատվությունն իրականացվում է ժամը 9.00-13.00-ը ամեն օր, բացի հանգստյան և տոնական օրերից: Ցանկալի է չնախատեսել արյունատվություն քննություններից, մրցումներից և այլ ինտենսիվ աշխատանքներից առաջ:

Արյունատվությունից հետո անհրաժեշտ է.

  • 10-15 րոպե մնալ հանգիստ պառկած վիճակում,
  • վիրակապը պահել 1.5-2 ժամ,
  • այդ օրը չզբաղվել ծանր ֆիզիկական աշխատանքով,
  • չօգտագործել ոգելից խմիչք,
  • լավ սնվել և խմել շատ հեղուկ:

Պատվաստումների կատարում թույլատրվում է արյունատվությունից առնվազն 10 օր հետո:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել