• Latest news

Էստրոգենով հարուստ հակաբեղմնավորիչները կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգ են պարունակում

1 օգոստոսի, 2014  14:15

Փորձագետները միանշանակ պնդում են, որ ուշացած սեռական հասունացմամբ եւ վաղաժամ դաշտանադադարով բնորոշվող կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման սպառնալիքը նշանակալիորեն բարձր է, քանի որ նրանց օրգանիզմում էստրոգների արտազատման բարձր ծավալներ են նկատվում: Վերջերս իրականացված հետազոտությամբ էլ պարզվել է, որ էստրոգենով, էթինոդիոլի երկացետատով եւ նորենթիդրոնով հարուստ հակաբեղմնավորիչները կարող են նույն սպառնալիքը պարունակել, հաղորդում է Medical Daily-ն:

Ֆրեդ Հաչինսոնի անվան քաղցկեղի հետազոտությունների կենտրոնի հանրային աջողության բաժնի ավագ գիտաշխատող դոկտոր Էլիզաբեթ Բիբերը, իր գործընկերների հետ միասին, ուսումնասիրություն է նախաձեռնել 1990-2009թթ. կրծքագեղձի քաղցկեղով ախտորոշված 1102 եւ միանգամայն առողջ 21 952 կանանց շրջանում: Էստրոգենի բարձր բաղադրությամբ աչքի ընկնող հակաբեղմնավորիչների կիրառման վերաբերյալ հավաքագրված տեղեկությունների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը 50 տոկոսի չափով ավելացնելու հատկություն ունեն:

Ինչ վերաբերում է էստրոգենի միջին բաղադրություն ունեցող հակաբեղմնավորիչներին, դրանց վտանգավորության աստիճանը 2,7 անգամ ցածր է: Ընդ որում, պարզվել է, որ հորմոնի ցածր բաղադրությամբ աչքի ընկնող դեղամիջոցները կրծքագեղձի քաղցկեղի առաջացման տեսանկյունից որեւէ վտանգ չեն ներկայացնում:

Բացի այդ, էթինոդիոլի երկացետատով հարուստ հակաբեղմնավորիչների ընդունման արդյունքում հիվանդության առաջացման 2,6 անգամով բարձր հավանականություն է գրանցվել, իսկ ահա նորենթիդրոնի 0.75 մգ բաղադրությամբ դեղամիջոցների պարագայում ռիսկի աճի ցուցանիշը 3,1 է կազմել:

Այդուհանդերձ, դոկտոր Էլիզաբեթ Բիբերը նշել է, որ հետազոտության արդյունքները զգուշամիտ մեկնաբանման եւ հաստատման կարիք են զգում, քանի որ կոնտրացեպտիվ դեղամիջողները միաժամանակ նաեւ որոշակի օգտակար հատկություն ունեն: Բացի այդ, նախկինում իրականացված հետազոտությունների արդյունքներն այն բանի մասին են վկայում, որ դրանց կիրառումը դադարեցնելուց հետո ենթադրվող ռիսկի նվազեցում է նկատվում: Իսկ կրծքագեղձի քաղցկեղը, որպես կանոն, առավել ուշ տարիքում է ի հայտ գալիս:

Քաղցկեղի ամերիկյան ասոցիացիայի տվյալներով, 2014թ. կրծաքեղձի քաղցկեղով ախտորոշումների թիվը շուրջ 232 670 է կազմելու: Ընդ որում, վերջին տարիներին ցուցանիշի զգալի անկում է գրանցվել, ինչը դաշտանադադարի մեկնարկից հետո առաջարկվող հորմոնալ թերապիայից զանգվածային հրաժարմամբ է պատճառաբանվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել