• Latest news

Նշագեղձերի հեռացումը կարող է հավելյալ քա՞շ հրահրել

1 օգոստոսի, 2014  21:31

Տոնզիլէկտոմիան (նշագեղձերի հեռացում) գլխավորապես երեխաներին քնի ապնոէից (շնչառության կարճատեւ դադար) ազատելու նպատակ է հետապնդում, բայց եւ, ինչպես վերջերս իրականացված հետազոտությամբ է պարզվել, կարող է հավելյալ քաշի առաջացման պատճառ դառնալ, հատկապես եթե երեխայի մոտ արդեն իսկ անցանկալի քաշ է նկատվում:

Հեգնական է այն, որ հավելյալ քաշն, ի թիվս այլ առողջական խնդիրների, կարող է նաեւ քնի ապնոէի առաջացման պատճառ դառնալ:

Այդուհանդերձ, փորձագետները չեն պնդում, թե տոնզիլէկտոմիայից հրաժարվել է պետք: Փոխարենը խորհուրդ են տալիս վիրահատությունից հետո ուշադիր լինել երեխայի սննդակարգի եւ ֆիզիկական ակտիվության նկատմամբ, հաղորդում է NewsMax Health-ը:

Քնի օբստրուկտիվ ապնոէն շնչուղիների կծկման արդյունք է, երբ քնած ժամանակ շնչառության կարճատեւ դադարներ են նկատվում: Երեխաների պարագայում երեւույթի հիմնական պատճառը կոկորդն ու քիթն ախտահարող վարակների դեմ պայքարելու հատկությամբ օժտված հյուսվածքների՝ համապատասխանաբար՝ նշագեղձերի եւ ադենոիդների այտուցվածությունն է: Ապնոէից ազատվելու համար երբեմն դրանց հեռացումը միակ միջոցն է համարվում:

Տոնզիլէկտոմիայի եւ հավելյալ քաշի առաջացման միջեւ կապի միակ բացատրությունն այն է, որ քնի ապնոէով տառապող երեխաները օրվա ընթացքում սովորաբար ցածր ակտիվություն են ցուցաբերում եւ հակված չեն բարձր կալորիականություն ունեցող սնունդ ընդունել (պարադոքսալ է այն, որ որոշ երեխաների մոտ տրամագծորեն հակառակ ազդեցություն՝ հիպերակտիվություն է նկատվում): Ազատվելով բարդույթից՝ նրանք հակված են առավել «հարուստ» սննդակարգի անցնել, ինչը հավելյալ քաշի առաջացման վտանգ է պարունակում:

Բացի այդ, քնի ապնոէն ինքնին կարող է նյութափոխանակության հետ կապված խնդիրներ հարուցել: Մասնավորապես, աճի համար պատասխանատու հորմոնը գիշերային ժամերին է արտազատվում, սակայն շնչառության խանգարման արդյունքում կարող է ցածր ակտիվություն ցուցաբերել, ինչին ի պատասխան օրգանիզմը փորձում է նյութափոխանակության՝ աճի կարգավորմանը նպաստող ռեժիմի անցնել:

Այդուհանդերձ, բժիշկները նշում են, որ թերքաշ երեխաների պարագայում վիրահատությունից հետո նկատվող փոփոխությունները դրական միտում ունեն: Թեեւ ժամանակակից աշխարհում, երբ քնի ապնոէով տառապող երեխաների մոտ անգամ հավելյալ քաշի որոշակի նշաններ են նկատվում, երեւույթը կարող է լուրջ գերքաշության հանգեցնել, ինչն էլ, իր հերթին, գիշերային շնչարգելության վերադարձի սպառնալիք է պարունակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է