• Latest news

Բժշկական սխալ. ինչու՞ բժիշկներին լիցենզիայից չեն զրկում

1 օգոստոսի, 2014  15:58

Վերջերս ավելի եւ ավելի հաճախ են խոսում բժշկական սխալների եւ դրանց պատճառով տեղի ունեցող մահերի մասին: Շատերին հետաքրքրում է մի հարց. ինչու՞ մեղադրվող բժիշկները չեն պատժվում եւ չեն զրկում լիցենզիայից: Այս հարցի շուրջ լրագրողների հետ զրույցում իր դիրքորոշումն արտահայտեց Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նախարարը նշեց, որ բժշկական սխալը իրավական գնահատական է, եւ միայն իրավապահ մարմինները եւ դատարանը կարող են որոշել, եղել է բժշկական սխալ, թե ոչ: Մեղադրել եւ պատվազրկել բժիշկներին, եթե չկա համապատասխան դատավճիռ, «ոչ կոռեկտ է եւ անթույլատրելի», կարծում է Արմեն Մուրադյանը:

Նույնպես անթույլատրելի է ինքնադատաստանը. «Եթե նա մեղք ունի, թող պատասխան տա իր մեղքի չափով պետության առջեւ, եւ ոչ թե առանձին անհատների, բարեկամների կամ լրատվական միջոցների առջեւ», - նշեց նախարարը:

Նրա կարծիքով՝ ստանդարտացված չափորոշիչների ներդրումը, օբյեկտիվ դաշտի ստեղծումը եւ իրավունքների ու պարտականությունների հստակեցումը կարող են օգնել լուծել այս խնդիրը: Այդ ստանդարտների շնորհիվ շատ ավելի հեշտ կլինի հասկանալ, եղել է բժշկական սխալ (այսինքն, արել է բժիշկը ինչ-որ ավելորդ բան, կամ, ընդհակառակը՝ թերացել եւ չի արել ինչ-որ կարեւոր քայլ, որը սահմանված է չափորոշիչներով), թե ոչ:

«Բժշկության մեջ ամբողջ աշխարհում լավ արդյունքի երաշխիքներ չկան. կա պատշաճ իրականացման գործողությունների նկարագիր, որը մենք այսօր փորձում ենք ներդնել, որպեսզի հստակ երեւա, արդյոք նա պարտավոր էր այս կամ այն գործողությունները անել եւ ինչ հերթականությամբ, ինչ հետեւողականությամբ եւ ինչ էթիկական պայմաններում», - ասաց Արմեն Մուրադյանը:

Նա նշեց նաեւ, որ բժիշկների գործողությունները քննելու համար միայն վերջին երեք ամիսների ընթացքում 18 դատաբժշկական հանձնաժողով է ձեւավորվել, եւ վստահեցրեց, որ նման հանձնաժողովները օբյեկտիվ եւ անաչառ են լինելու:

Ինչ վերաբերվում է լիցենզիայից զրկելուն, նախարարը նշեց, որ Հայաստանում 2002 թվականից ֆիզիկական անձիք չեն լիցենզավորվում, եւ, բնականաբար, բժշկին հնարավոր չէ լիցենզիայից զրկել, քանի որ նա ուղղակի չունի լիցենզիա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել