• Latest news

Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը ստիպված լինի ինքնուրույն պատվաստնյութեր գնել

1 օգոստոսի, 2014  17:11

ԳԱՎԻ դաշինքը Հայաստան, ինչպես նաեւ շատ այլ երկրներ, ներմուծում է եվրոպական արտադրության պատվաստանյութեր եւ հոգում է դրանց ճիշտ ջերմաստիճանում եւ ճիշտ պայմաններում պահպանման մասին: Սակայն ԳԱՎԻ-ի ծրագիրը Հայաստանում հաջորդ տարի ավարտվելու է, եւ շատերին հետաքրքրում է, ինչ կլինի դրանից հետո: Արդյո՞ք մեր կառավարությունը կսկսի ներմուծել անորակ եւ էժան պատվաստանյութեր:

Այս հարցի շուրջ լրագրողների հետ զրուցելիս առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ Հայաստանը նպատակահարմար է գտնում չդադարեցնել եւ շարունակել ԳԱՎԻ-ի հետ համագործակցությունը: Այդ նպատակով իր՝ Կոպենհագեն աշխատանքային այցի ժամանակ նախարարը դիմել է ԱՀԿ-ին՝ ակնկալելով իրենց միջնորդությունը, որի օգնությամբ հնարավոր կլինի դիմել ԳԱՎԻ-ին եւ խնդրել շարունակել այս ծրագիրը Հայաստանում:

«Այն հաջողությունները, որոնք այսօր գրանցվում են Հայաստանում (օրինակ, ինֆեկցիոն հիվանդություններից մահերը չեն գերազանցում ընդհանուր մահերի 1 տոկոսը), ամրապնդելու եւ ինստիտուցիոնալ վերածելու համար անշուշտ պետք է շարունակել ծրագիրը», - ասաց Արմեն Մուրադյանը:

ԳԱՎԻ-ն դադարեցնում է իր գործունեությունը բոլոր այն երկրներում, որտեղ, ըստ իրենց հաշվարկների, կառավարությունը կարող է ինքնուրույն հոգալ պատվաստման հետ կապված բոլոր հարցերը: Հայաստանի կառավարությունը դրան, կարծես թե, դեռ այնքան էլ պատրաստ չէ:

Եթե չհաջողվի շարունակել ԳԱՎԻ-ի հետ համագործակցությունը, ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան պատվաստանյութերի ներմուծման ոլորտում: Արդյո՞ք նոր պատվաստանյութերը կլինեն նույն որակի, ինչ-որ ԳԱՎԻ-ի ներմուծվածները:

Արմեն Մուրադյանն ասաց, որ ըստ դեղերի մասին նոր օրենքի, դրանք ամեն դեպքում պետք է որոշակի ստանդարտների համապատասխանեն եւ տեխնիկական բնութագիր ունենան, իսկ որակը ավելի կարեւոր է լինելու, քան գինը: «Պատվաստանյութերի ոլորտը պահանջում է լրջագույն վերլուծություններ՝ հաշվի առնելով դրանց զանգվածային կիրառումը», - նշեց նախարարը:

Այստեղ հարկ է նաեւ ավելացնել, որ եթե ԳԱՎԻ-ի հետ համագործակցությունը հնարավոր չլինի շարունակել, Հայաստանի կառավարությանը պետք է լինելու ոչ միայն հոգ տանել պատվաստանյութերի գնումների մասին, այլեւ կազմակերպել դրանց ապահով տեղափոխումն ու պահպանումը, ինչը բավական դժվար է եւ այսօր արդյունավետորեն է իրականացվում ԳԱՎԻ-ի վաղուց մշակված եւ փորձված մեխանիզմների շնորհիվ:

Ինչպե՞ս է Հայաստանի կառավարությունն այս ամենը իրականացնելու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել