• Latest news

Ինչու՞ նոր մայրացած կանայք չպետք է շտապեն աշխատանքի վերադառնալ

9 օգոստոսի, 2014  10:36

Նոր մայրացած կանայք չպետք է շտապեն աշխատանքի վերադառնալ, քանի որ նույնիսկ ծննդաբերությունից 4 ամիս անց նրանց մոտ գերհոգնածություն եւ ծայրահեղ քնկոտություն է լինում, որը կարող է բացասաբար անդրադառնալ ինչպես նրանց առօրյա կյանքի, այնպես էլ աշխատանքի որակի վրա։ Այս եզրակացությանն են եկել ավստրալիացի գիտնականները։

Քուինսլանդի տեխնոլոգիաների համալսարանի (Queensland University of Technology) աշխատակից Աշլեյգ Ֆիլթնեսը (Ashleigh Filtness) ուսումնասիրել է կանանց քունը եւ հոգնածության աստիճանը ծննդաբերությունից 6, 12 եւ 18 շաբաթ անց։ Հետազոտությանը, որը այնուհետեւ տպագրվել է PLOS ONE-ում, մասնակցել է 33 առողջ կին։

Պարզվել է, որ նույնիսկ ծննդաբերությունից 18 շաբաթ անց մայրերը գերհոգնած եւ քնկոտ են, քանի որ գիշերվա ընթացքում ստիպված են լինում հաճախակի արթնանալ եւ խնամել երեխային։ Ավստրալացի կանայք, ինչպես ցույց էր տվել հետազոտությունը, միջինում գիշերվա մեջ քնում էին մոտ 7 ժամ 20 րոպե, իսկ ամերիկացիները՝ ավելի քիչ՝ ընդամենը 6 ժամ 53 րոպե։

Քնի պակասը կարող է լրջորեն անդրադառնալ այդ կանանց ամենօրյա գործունեության վրա, իսկ քնկոտությունը կարեւոր ռիսկային ֆակտոր է, մանավանդ եթե կանայք ինչ-որ կարեւոր ոլորտում են աշխատում եւ վտանգավոր հանձնարարություններ են կատարում, կարծում է Աշլեյգ Ֆիլթնեսը։

Նա նաեւ կարծում է, որ պետք է երկարացնել կանանց դեկրետային արձակուրդը (որը Բրիտանիայում ավարտվում է ծննդաբերությունից 18 շաբաթ անց), որպեսզի նրանք՝ աշխատանքի անցնելուց առաջ, կարողանան ամբողջովին կազդուրվել եւ հանգստանալ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել