• Latest news

Հղիության ընթացքում սթրեսի ենթարկված կնոջ թոռներն անգամ կարող են վաղաժամ ծնվել

9 օգոստոսի, 2014  14:40

Լաբորատոր մկների վրա իրականացված փորձարկումների արդյունքում պարզվել է, որ սթրեսի հետեւանքով առաջացած գենետիկ փոփոխությունները հաջորդ սերունդներին անցնելու եւ վաղաժամ ծննդաբերություն հրահրելու հատկություն ունեն, հաղորդում է Medical Daily-ն:

«Թեեւ վաղաժամ ծննդաբերությունը կարող է տարատեսակ պատճառներ ունենալ, մեր նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ հղիության ընթացքում դրսեւորված սթրեսի հետեւանքները կարող են անգամ թոռների մոտ ի հայտ գալ, եթե նույնիսկ երկրորդ սերնդի մոտ դրանց առկայությունը չի նկատվում», - նշել է Կանադայում գտնվող Լեթբրիջի համալսարանի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության հեղինակներից մեկը՝ դոկտոր Գերլինդ Մեթսը:

Սթրեսը մարդու օրգանիզմի ռեակցիան է՝ շրջակա միջավայրի կողմից անհարմարություն պատճառող երեւույթի նկատմամբ:  Այն, արյան բարձր ճնշման եւ մկաններում հորմոնների արտազատման ծավալների աճի օգնությամբ, սկզբնաղբյուրի դեմ պայքարի նախապայմաններ է ստեղծում: Ճիշտ է՝ վերը նկարագրված ռեակցիան որեւէ գենետիկ կոդավորում չի կարող գտնել, բայց եւ, ինչպես հետազոտությամբ է պարզվել, կարող է ժառանգաբար փոխանցվող ազդեցություն ապահովել: 

Գիտնականները ԴՆԹ-ի հետ առնչություն չունեցող, բայց եւ ժառանգաբար փոխանցվող microRNA մոլեկուլներն են ուսումնասիրել, որոնք այս կամ այն գեների արտահայտումն ակտիվացնելու կամ անջատելու էպիգենետիկ ներուժ են դրսեւորում:

«Այլեւս պարզ է, որ հղիության ընթացքում դրսեւորված սթրեսը կարող է microRNA մոլեկուլների այնպիսի ձեւափոխումներ հրահրել, որոնք, ի վերջո, վաղաժամ ծննդաբերության վտանգ են առաջացնում: Ընդ որում, ազդեցության ծավալները սերնդե-սերունդ կուտակվելու եւ առավել մեծ վտանգ ներկայացնելու միտում ունեն, ինչը կարող է վաղաժամ ծնված երեխաների մահացության մակարդակի եւ առողջական վիճակի վրա անդրադառնալ», - նշել է դոկտոր Մեթսը՝ հավելելով, որ բացահայտումը կարող է լուծում առաջարկել այն բոլոր իրավիճակների համար, երբ տարբեր հիվանդությունների եւ ոչ գենետիկ տեղեկությունների ժառանգական անցում է նկատվում:

Հետազոտության մասնակիցների խոսքով, հետագա ուսումնասիրություններ են հարկավոր՝ տեղեկությունների փոխանցման համար պատասխամատու մեխանիզմների աշխատանքը հասկանալու եւ դրանց օգնությամբ ոչ միայն վաղաժամ ծննդաբերության, այլ նաեւ՝ տարատեսակ հիվանդությունների առաջացման դեմ արյունավետ պայքար մղելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է