• Latest news

Երաժիշտը ուղեղի վիրահատության ընթացքում ջութակ է նվագել

16 օգոստոսի, 2014  14:53

Ուղեղի՝ շարժումների համար պատասխանատու հատվածներից հղվող ոչ նորմալ ազդակների հրահրմամբ 2009թ.-ից ի հայտ եկած թույլ ցնցումները լուրջ վտանգ էին ներկայացնում ջութակահար, ԱՄՆ Մինեսոտա նահանգի նվագախմբերից մեկի անդամ Ռոջեր Ֆրիշի կարիերայի համար: Այդուհանդերձ, երաժիշտը միայն տարիներ անց էր «ուղեղի խորը խթանում» անունը ստացած փորձարարական պրոցեդուրայի ենթարկվելու առաջարկին համաձայնություն տվել: Այն օրգանի մեջ տեղակայված փոքրիկ էլեկտրոդի աշխատանքը հեռակառավարող կոճակի օգնությամբ ցնցումների վերահսկում է ենթադրում, հաղորդում է Elite Daily-ն:

Սակայն մինչ այդ վիրաբույժները պետք է ուղեղի՝ գրեթե աննշան ցնցումների համար պատասխանատու հատվածը գտնեին՝ էլեկտրոդի ճիշտ տեղակայումն ապահովելու համար: Մասնագետներն այն համոզման էին եկել, որ լավագույն տարբերակը հիվանդի օգնությանը դիմելն է. նրան խնդրել էին վիրահատության ընթացքում ջութակ նվագել: Առավել բարձր արդյունավետություն ապահովելու համար մասնագետները գործիքի աղեղներից մեկի վրա նվազագույն ցնցումների մասին տվյալներն անգամ համակարգչի էկրանին գրաֆիկական տեսքի բերող արագաչափ էին տեղադրել, այնպես, որ վիրաբույժները, էկրանին հետեւելով, կարող էին էլեկտրոդի տեղակայման օպտիմալ վայրը ընտրել:

Վիրահատությունը բարեհաջող է անցել: Ջութակահարի խոսքով, ուղեղի պատճառած ցնցումներն այլեւս չեն անհանգստացնում իրեն, քանի որ շարժական սարքի օգնությամբ դրանք անջատելու հնարավորություն է ստացել:

Վիրահատությունից երեք շաբաթ անց նրան հաջողվել է ջութակի մեկ ամբողջական պարտիա կատարել եւ վերականգնել իր տեղը նվագախմբում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է