• Latest news

Շաքարի 4 անսպասելի ազդեցություն երեխայի առողջության վրա

18 օգոստոսի, 2014  22:40

Պաղպաղակը, ծննդյան տարեդարձի տորթը եւ թխվածքաբլիթները երեխայի սննդակարգի անբաժան մասն են կազմում, եւ ոչ ոք, կարծես թե, դեմ չէ դրան: Մինչդեռ, ինչպես հետազոտությամբ է պարզվել, մեկ օրվա ընթացքում երեխաների եւ դեռահասների կողմից կլանված կալորիաների առնվազն 16 տոկոսը հենց շաքարի հաշվին է գրանցվում, հաղորդում է FoxNews-ը:

Գաղտնիք էլ չէ, որ շաքարի չարաշահումը կարող է ատամների քայքայման, հիպերակտիվության, ճարպակալման եւ երկրորդ տիպի շաքարախտի առաջացման հանգեցնել: Սակայն, փորձագետների պնդմամբ, ծնողներից շատերը տեղյակ չեն մի շարք այլ՝ միանգամայն խուսափելի քրոնիկ հիվանդությունների մասին, որոնք եւս կարող են շաքարի գերսպառման արդյունք լինել:

Մրսածություն, հազ եւ ալերգիա

Շաքարի չարաշահման ամենալայն տարածում գտած ազդեցությունը մրսածության ախտանշաններով է արտահայտվում, զգուշացնում է Օռլանդոյի բուժհաստատություններից մեկի մանկական օտոլարինգոլոգ դոկտոր Ջուլի Ուեյը: Նրա խոսքով, ծնողները հաճախ են երեխայի մոտ նկատվող առատ քթարտադրությունից, լորձարտադրությունից եւ սինուսային ինֆեկցիային հատուկ ախտանշաններից բողոքում՝ առանց պատկերացում ունենալու, որ երեւույթի պատճառը շաքարի չարաշահումն է: «Որոշ երեխաների մոտ էլ երբեմն ալերգիայի է զարգանում: Եւ չնայած այն հանգամանքին, որ ախտանշանների մեծ ծավալներով շաքար սպառելու արդյունք են, այս կամ այն հակաալերգիկ դեղամիջոցներն են նշանակվում, որոնք չեն կարող օգտակար գտնվել», - նշել է նա:

Խռուկ եւ թթվային ռեֆլյուքս

Որոշ երեխաների մոտ էլ, շաքարի չարաշահման արդյունքում, պարբերաբար խռուկին հատուկ ախտանշշաներ կարող են ի հայտ գալ: Սա այն դեպքն է, երբ փոքրիկը միանգամայն առողջ վիճակում անկողին է մտնում, իսկ գիշերվա կեսին՝ չոր հազից եւ շնչահեղձությունից արթնանում:

Դոկտոր Ուեյի մեկնաբանմամբ, կաթի եւ շաքարի համադրությունը չափազանց բարձր թթվայնությամբ է աչքի ընկնում եւ կարող է ժամեր պահանջել՝ լիարժեք մարսողության համար: Մինչ այդ այն կարող է կերակրափող վերադառնալ, մինչեւ անգամ՝ ձայնալարերին հասնել եւ լարինգոսպազմի առաջացման պատճառ դառնալ: Իսկ երեխաները, որպես կանոն, սիրում են շոկոլադե կաթ խմել, ինչը հիշյալ համադրությամբ է աչքի ընկնում:

«Բացի այդ, թթվային ռեֆլյուքսով տառապող երեխաները, որպես կանոն, այնպիսի դեղամիջոցներ են ընդունում, որոնք ստամոքսի բնական թթվային արտազատումն արգելափակելու եւ ախտանշանները քողարկելու հատկություն ունեն», - նշել է դոկտոր Ուեյը՝ հավելելով, որ ներկայիս սերնդի երեխաների ստամոքսում, նախորդների համեմատ, շուրջ 10 անգամ մեծ ծավալներով թթվայնություն է նկատվում:

Թույլ իմունային համակարգ

Մարդու օրգանիզմի միկրոբիոմը տրիլիոնավոր «լավ» մանրէներից է բաղկացած, որոնք սնունդը մարսելու, վիտամիններ արտազատելու եւ հիվանդածին մանրէներից պաշտպանելու հատկություն ունեն: Սակայն, «քաղցրի» չարաշահում դրսեւորելով, երեխաները կարող են իրենց օրգանիզմում «լավ» եւ «վատ» մանրէների հավասարակշռության կորուստ եւ իմունային համակարգի թուլացում հրահրել, զգուշացնում է դոկտոր Ուեյը:

Աղքատիկ սննդակարգ

Մեծ ծավալներով քաղցրավենիք կլանելուց հետո երեխաների մոտ ստամոքսի ցավ եւ ախորժակի կորուստ կարող է նկատվել, ինչն էլ, իր հերթին, կարող է սննդամթերքի այլ՝ առավել առողջ տեսակներից հրաժարման պատճառ դառնալ:

Իսկ ինչպե՞ս անել, որ ավելի քիչ «քաղցր» ընդունեն

Անկախ վերոհիշյալ ախտանշանների առկայությունից, ծնողները պետք է երեխայի կողմից շաքարի չարաշահման դեմ որոշակի քայլեր ձեռնարկեն: Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ընթացիկ տարվա մարտ ամսին հրապարակված խորհրդով, մեկ օրվա ընթացքում կլանված կալորիաների ընդամենը 5 տոկոսը պետք է շաքարի հաշվին գրանցվի: Ստորեւ երեխաների սննդակարգում շաքարի ծավալների սահմանափակման մի քանի պարզ եղանակ ենք ներկայացնում.

1. Փոխարինողներ առաջարկեք

«Երեխաները միշտ իրենց հասակակիցների օրինակին են հետեւում՝ այս կամ այն ուտեստին նախապատնություն տալու առումով, այնպես որ, օրինակ՝ պաղպաղակի փոխարեն սառեցված հունական յոգուրտ առաջարկեք, իսկ թխվածքաբլիթ պատրաստելիս՝ շաքարի փոխարեն թարմ մրգեր ավելացրեք», - նշել է հայտնի դիետոլոգ Ջեսիկա Քրանդոլը:

2. Հյութերի նկատմամբ զգուշամիտ եղեք

Լիմոնադը եւ սպորտային ըմպելիքները շաքարի բարձր բաղադրությամբ են աչքի ընկնում: Բացի այդ, նույնիսկ եթե մրգային հյութի տարայի վրա գրված է «100 տոկոսանոց», «օրգանական» կամ «առանց շաքարի» ըմպելիք, դեռ չի նշանակում, թե այն առողջարար է: Փոխարենը փորձեք սովորական ջրի մեջ վարունգի շերտեր կամ հատապտուղներ ավելացրել, ինչո՞ւ չէ՝ նաեւ նարինջ քամել:

4. Պիտակների նկատմամբ ուշադիր եղեք

Վերամշակում անցած սննդամթերքի բամաթիվ տեսակներ կարող են շաքարի բաղադրություն ունենալ: Խոսքը, մասնավորապես, մակարոնեղենի սոուսին, վարսակի ալյուրին, սալաթի համեմունքներին եւ հացամթերքին է վերաբերում: «Բնանապահպանական աշխատանքային խումբ» միջազգային ընկերության տվյալներով, երեխաների համար պատրաստվող հացամթերքը շաքարի 40 տոկոսով բարձր բաղադրությամբ է աչքի ընկնում:

5. Այլընտրանքի հարցում եւս զգուշամիտ եղեք

Շատերին սխալմամբ թվում է, թե մեղրն ու ագավան կարող են շաքարի առավել առողջարար այլընտրանք առաջարկել:

6. Երեկոյան յոգուրտ մի տվեք

7. Փոփոխություններն աստիճանաբար նախաձեռնեք

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է