• Latest news

Հայաստանում տղամարդիկ ավելի հաճախ մահանում են ինֆարկտից, իսկ կանայք՝ ինսուլտից

18 օգոստոսի, 2014  21:27

Հայաստանում կանայք արյան շրջանառության հիվանդություններից ավելի հաճախ են մահանում, քան տղամարդիկ։ Ընդ որում, տղամարդիկ ավելի հաճախ մահանում են ինֆարկտից, իսկ կանայք՝ ինսուլտից։ Կանացի մահացու հիվանդություն կարելի է նաեւ շաքարախտը անվանել, իսկ ահա վնասվածքներից, թունավորումներից եւ արտաքին գերծոնների այլ ազդեցություններից առավել հաճախ տղամարդիկ են մահանում։ Այսպիսին են 2013 թվականի վիճակագրական տվյալները, որոնք NEWS.am Medicine–ին է տրամադրել Առողջապահության ազգային ինստիտուտը։ Հարկ է նաեւ նշել, որ տղամարդկանց մահացության ցուցանիշը Հայաստանում ավելի բարձր է, քան կանանց։

Այն մասին, որ արյան շրջանառության համակարգի հիվանդությունները Հայաստանում մահվան հիմնական պատճառն են, մենք արդեն գրել ենք։ Ընդ որում, դա հավասարապես եւ կանանց, եւ տղամարդկանց է վերաբերում։

Մասնավորապես, 2013 թվականին Հայաստանում 13367 կին է մահացել եւ 13829 տղամարդ (27 196 մարդ, երեխաները ներառյալ)։  Արյան շրջանառության հիվանդությունները 2013 թվականին 6687 կանանց եւ 6273 տղամարդկանց մահվան պատճառ են դարձել։ Ինֆարկտից 1323 տղամարդ է մահացել եւ 1063 կին։ Սրտի իշեմիկ հիվանդության պատճառով մահացել է 4334 տղամարդ եւ 4149 կին։ Իսկ ահա ուղեղի անոթային հիվանդություններից ավելի շատ կանայք են տուժել՝ 1444–ը 1110 տղամարդու դիմաց։

Նորագոյացություններից 2598 կին է մահացել (այդ թվում չարորակ ուռուցքներից՝ 2586) եւ 3010 տղամարդ (այդ թվում չարորակ ուռուցքներից՝ 3003)։ Շաքարախտը 800 կնոջ եւ 505 տղամարդու կյանք է խլել։

Դժբախտ պատահարների (թունավորումների, վնասվածքների, արտաքին գործոնների այլ ազդեցությունների) զոհ են դարձել 917 տղամարդ եւ 364 կին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է