• Latest news

Հայաստանում աճել է թմրամոլների եւ ալկոհոլիկների թիվը

19 օգոստոսի, 2014  18:48

2013 թվականին Հայաստանում ալկոհոլիզմի, ալկոհոլային փսիխոզի, թմրամոլության եւ թունամոլության կյանքում առաջին անգամ ախտորոշված դեպքերի թիվը կազմել է 1121։ NEWS.am Medicine-ին Ազգային առողջապահության ինստիտուտի տրամադրած վիճակագրական տվյալների համաձայն, այս թիվը գերազանցում է նախորդ տարիներին գրանցված ցուցանիշները։ Մասնավորապես, 2010 թվականին այն կազմել է 616, 2011–ին՝ 506, 2012–ին՝ 1046.

1121 նոր բացահայտված դեպքերից ալկոհոլային փսիխոզով տառապում է 44 մարդ, քրոնիկական ալկոհոլիզմով՝ 349։  Հաշվետու ժամանակահատվածում թմրամոլության 726 նոր դեպք է հայտնաբերվել, եւ թունամոլության՝ 2 դեպք։ Գրանցված թմրաբանական հիվանդներից 1092 արական սեռի ներկայացուցիչներ են, 29՝ իգական։

Տղամարդկանց մոտ ալկոհոլի օգտագործումից առաջացած հոգեկան եւ վարքի խանգարումներ գրանցվել են 378 հոգու մոտ, այդ թվում ալկոհոլային փսիխոզ՝ 42 հոգու։ Թմրամիջոցների օգտագործումից առաջացած հոգեկան եւ վարքի խանգարումներ բացահայտվել են 713 մարդու մոտ, հոգեմետ նյութերի օգտագործումից առաջացած խանգարումներ՝ մեկ մարդու մոտ։ Նոր բացահայտված ալկոհոլիկների եւ թմրամոլների գերակշռող մասը 28-49 տարիքային խմբին են պատկանում, 19-27 տարեկանների խմբում 8 նոր ալկոհոլիկ եւ 132 թմրամոլ են հայտնաբերվել, 18 տարեկանների շրջանում գրանցվել է թմրամոլության ընդամենը 4 դեպք։

Կանանցից ալկոհոլիկների բանակը համալրել են 15 հոգի, այդ թվում երկուսը՝ ալկոհոլային փսիխոզով։ Թմրամոլություն հայտնաբերվել է 13 կնոջ մոտ, հոգեմետ նյութերի պատճառով առաջացած խանգարումներ՝ մեկի։ Նրանք բոլորը 19 տարեկանից բարձր տարիքի են։  

Ընդհանուր առմամբ 2013 թվականի տարեվերջին այս խմբում հաշվառված հիվանդների թիվը կազմել է 10213 (10050 տղամարդ եւ 163 կին)։ Նրանցից 5107 տղամարդ ալկոհոլիզմով են տառապում, ալդ թվում 467–ը՝ ալկոհոլային փսիխոզով։ Թմրամոլությամբ տառապում է 4855 տղամարդ, թունամոլությամբ՝ 11, հոգեմետ նյութերի պատճառով առաջացած հոգեկան եւ վարքի խանգարումներ նկատվում են 77 տղամարդու մոտ։

Կանանց մոտ նույն ցուցանիշները կազմում են 84, 7, 67, 0 եւ 12 համապատասխանաբար։

Համեմատության համար 2012 թվականին դիսպանսեր հաշվառման էր վերցված 9408 թմրաբանական հիվանդ, 2011–ին՝ 5958, իսկ 2010–ին՝ 5579։ Այնպես որ, աճն ակնհայտ է։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել