Ֆիզիկական վարժություններն օրվա ռեժիմ դարձնելու մտադրությունը միայն գովելի կարող է լինել, սակայն բոլորը չէ, որ առաջին իսկ քայլերը կատարելիս կարող են հաջողության հասնեն:
Ստորեւ երեք՝ պարզագույն խորհուրդներ ենք ներկայացնում՝ առանց խոչընդոտների հաջողության հասնելու համար.
1. Զուգընկերոջ հետ մարզվեք
Զուգընկերոջ հետ մարզասրահ այցելությունները կարող են աջակցության եւ պատասխանատվության զգացում առաջացնել: Բացի այդ էլ, միասին մարզվելով, կարող եք ավելի հաճելի ժամանց ապահովել: Եթե ամուսնացած չեք եւ զուգընկեր չունեք, ընկերոջ հետ փորձեք:
2. Անհատական մարզիչ գտեք
Միգուցե ասվածը տարօրինակ հնչի, բայց ապացուցված է, որ անհատական մարզիչը ոչ միայն կարող է ֆիզիկական վարժություններին իր փորձառությունն ավելացնել, այլ նաեւ՝ մոտիվացիայի առաջացման պատճառ դառնալ: Այդուհանդերձ, մարզիչ որոնելիս հարկ է մի փոքր զգուշամիտ լինել: Եթե սկսնակ եք, կարիք չկա պրոֆեսիոնալների մարզող որեւէ մեկին գտնել:
3. Ծրագրային հավելվածների նկատմամբ անկեղծ եղեք
Սմարթֆոնները ֆիզիկական վարժությունների արդյունավետությանը եւ հաճախականությանը հետեւող բազմաթիվ ծրագրային հավելվածներից օգտվելու հնարավորություն են ընձեռում: Դրանք կարող են օգտակար լինել միայն այն պարագայում՝ եթե իրենց նկատմամբ անկեղծ վերաբերմունք տեսնեն՝ կշռի, սննդակարգի, ֆիզիկական վարժությունների տեսակի, տեւողության եւ այլ փոփոխականների մասին տրամադրած տեղեկությունների ճշտության տեսանկյունից: Ի վերջո՝ ինքներդ պետք է համոզվեք, որ ձեռնարկված միջոցառումներն օգուտ են տալիս:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր