• Latest news

Կոֆեինը երեխաների մոտ արյան քաղցկեղի առաջացման ռի՞սկ է խթանում

20 օգոստոսի, 2014  10:48

Լեյկոզը (արյան քաղցկեղ) արյունատար համակարգում չարորակ նորագոյացությունների առաջացմամբ է բնորոշվում: Մինչ այժմ գիտնականները հիվանդության առաջացման պատճառների բացահայտման հարցում որեւէ նշանակալի հաջողություն չեն գրանցել: Բավականաչափ վաղ ախտորոշման պարագայում այն, շուրջ 80 տոկոս հավանականությամբ. հնարավոր է քիմիաթերապիայի օգնությամբ բուժել:

Մինչ այդ, վերջին տասնամյակների ընթացքում հիվանդության՝ մանկական տարիքում ախտորոշման դեպքերի թվի կայուն աճ է գրանցվել, հաղորդում է The Daily Mail-ը: Գիտնականները ենթադրում են, որ երեւույթի պատճառը բնապահպանական խնդիրներն են: Այդուհանդերձ, ինչպես վերջերս իրականացված հետազոտության արդյունքներն են բացահայտել, սուրճը եւս կարող է հիշյալ հիվանդության առաջացմանը հանգեցնել:

Օրական առնվազն երկու բաժակ սուրճ խմող հղի կանայք երեխայի մոտ լեյկոզի առաջացման ռիսկ են խթանում: Հետազոտության հեղինակները համոզմունք են հայտնում, որ ապագա մայրը հղիության ընթացքում ինչպես ալկոհոլից եւ ծխախոտից, այնպես էլ սուրճի չարաշահումից հրաժարվելու կարիք ունի, քանի որ կոֆեինը պտղի բջիջներում առկա ԴՆԹ-ի փոփոխություն հրահրելու եւ դրանք ուռուցքների առաջացման նկատմամբ առավել խոցելի դարձնելու հատկություն ունի: Նախկինում իրականացված ավելի քան 20 հետազոտությունների արդյունքները վերլուծելով, գիտնականներն այն եզրահանգմանն են եկել, որ հղիության ընթացքում սուրճի չարաշահում թույլ տված կանանց երեխաների մոտ լեյկոզի առաջացման ռիսկի ավելի քան 20 տոկոսի չափով աճ է նկատվում: Օրական երկու բաժակից ավել սուրճ խմելու պարագայում ցուցանիշը 60 տոկոս է կազմել, իսկ չորս եւ ավելի բաժակի դեպքում՝ 72 տոկոս:

Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությունը հղի կանանց խորհուրդ է տալիս սուրճի կոֆեինի օրական ծավալները 200 միլիգրամով սահմանափակել, ինչը 1,5 բաժակ հատիկային եւ 2 բաժակ լուծվող սուրճին է համարժեք:

Այդուհանդերձ, գիտնականները խոստովանում են, որ ոլորտը հետագա հետազոտությունների կարիք ունի, եւ որ առաջարկվող չափաբաժինը գերազանցող կանայք խիստ անհանգստանալու պատճառ դեռեւս չունեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել