• Latest news

Ասթմայով հիվանդների երեք քառորդ մասին մահացու նոպա՞ է սպառնում

19 օգոստոսի, 2014  21:19

Հետազոտությամբ պարզվել է, որ ասթմայով հիվանդ մարդկանց երեք քառորդ մասին անսպասելի մահացու նոպա է սպառնում միայն այն պատճառով, որ վերջիններս իրենց հիվանդությունը միանգամայն կառավարելի են համարում: Ավելին՝ նույնիսկ շտապ օգնության բաժանմունքում հայտնվելուց հետո նրանք շարունակում են իրենց առողջական վիճակը ճակատագրական սպառնալիքից զերծ համարել: Ընդ որում, միայն մեղմ եւ միջին դրսեւորմամբ ասթմայից տառապող այն հիվանդների թիվը, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում բժշկական օգնության կարիք են զգացել, 15 տոկոս է կազմում, հաղորդում է Daily Mail-ը:

Ինչպես 464 մասնակիցների շրջանում իրականացված հետազոտության արդյունքում է պարզվել, ասթմայով հիվանդների ընդհանուր թվի երեք քառորդ մասի պարագայում ինհալատորի շաբաթական առնվազն մեկ անգամ կիրառություն է նկատվում, մինչդեռ վերահսկելի համարվելու համար հիվանդությունը ամսական առավելագույն մեկ օգտագործում պետք է պահանջի: 

Ասթման շնչուղիների բորբոքային հիվանդություն է, որի հրահրմամբ դրանք կծկվելու եւ շնչահեղձություն առաջացնելու մահացու սպառնալիքի առաջ են կանգնում: Ինհալատորը նոպան մեղմելու կամ շնչուղիները բաց պահելու նպատակով է կիրառվում:

Ամեն օր Մեծ Բրիտանիայի հիվանդանոցների շտապ օգնության բաժանմունքներում ասթմայով տառապող շուրջ 200 հիվանդներ են հայտնվում, տարեկան՝ գրեթե 73 հազար, որոնցից հազարը մահանում են:

Ընդհանուր առմամբ, շուրջ 4 մլն բրիտանացիներ ասթմայի դեմ դեղամիջոցների նշանակման կարիք են զգում, իսկ այն հիվանդները թիվը, որոնք վերահսկելի բարդություն ունենալու մոլորությամբ են աչքին ընկնում, բայց եւ կարող են ճակատագրական նոպայի զոհ դառնալ, 2,7 միլիոնի է հասնում:

Վերոհիշյալ հիվանդներից կեսի մոտ, չնայած նշանակված դեղամիջոցներին, պարբերական շնչահեղձություն, իսկ շուրջ 45 տոկոսի մոտ՝ ծանր շնչառություն է նկատվում:

Ի հավելումն, ռիսկային խմբում ներառված հիվանդների շուրջ 50 տոկոսի պարագայում տարեկան գոնե մեկ անգամ օրալ ստերոիդների նշանակման կարիք է զգացվում: Այս մակարդակի՝ շտապ օգնության կարիք պահանջող, բարդ ասթմատիկ իրավիճակներում նշանակվող դեղամիջոցներն այն մասին են վկայում, որ հիվանդությունը բոլորովին էլ վերահսկողության տակ չէ:

Բավական է հիշել, որ Մեծ Բրիտանիայում օրական մեկ մարդ է այս հիվանդությունից մահանում:

Այնինչ մարդիկ շարունակում են, օգնություն փնտրելու փոխարեն, անօգուտ դեղամիջոցներ օգտագործել եւ, ըստ էության, ինքնախաբեությամբ զբաղվել կամ մոլորության մեջ մնալ՝ կարծելով, թե ախտանշանների ժամանակավոր վերացումը հիվանդության նկատմամբ վերահսկողություն է ենթադրում: Շատերը պարզապես չեն պատկերացնում, որ կարճ ժամանակ անց կարող են շտապ օգնության բաժանմունքում հայտնվել:

Ավելին, ասթմայով տառապողների առնվազն 60 տոկոսի պարագայում բարդության մեղավորը ալերգեններն են, ներառյալ փոշին, կենդանիների թեփը, բորբոսը եւ սննդամթերքի որոշ տեսակներ: Այնինչ ինհալատորից օգտվողների ընդամենը երրորդ մասն է ալերգիայի առկայության ստուգմանը միտված հետազոտության ենթարկվել:

Իսկ 20 տոկոսի պարագայում հիվանդության վիճակի գնահատմանը միտված հետազոտության հաճախականությունն ավելի քան տարին մեկ է կազմում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է