• Latest news

2013 թվականին Հայաստանում 27 հոգեկան հիվանդ ինքնասպանություն է գործել

19 օգոստոսի, 2014  23:47

Հայաստանում 2013 թվականին կյանքում առաջին անգամ հոգեկան խանգարում ախտորոշվել է 2698 մարդու մոտ։ Նրանցից դիսպանսերային հսկողության տակ են առնվել 2013 մարդ, իսկ  խորհրդատվական հսկողության՝ 685։ Այս տվյալները NEWS.am Medicine–ին տրամադրել է Ազգային առողջապահության ինստիտուտը։

Ընդհանուր առմամբ տարեվերջին հաշվառված է եղել 46048 հոգեկան հիվանդ, նրանցից 39339 գտնվել են դիսպանսեր հսկողության տակ, 6709՝ խորհրդատվական։ 27 հոգեկան հիվանդ ինքնասպանություն է գործել։

46048 հիվանդներից 1054 – մինչեւ 14 տարեկան երեխաներ են, 8013 – 15-17 տարեկան դեռահասներ։

Եթե դիտենք թվերի դինամիկան, ապա 2012 (2970, 45239) եւ 2011 (2956, 45116) թվականների հետ համեմատ 2013 թվականին նոր ախտորոշված հիվանդների թիվը մի փոքր նվազել է, սակայն ավելացել է տարեւերջում հսկողության տակ առնված հիվանդների թիվը։ Վերջին տարիներին հոգեկան խանգարումներով հիվանդացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2010 թվականին. 3548 առաջին անգամ ախտորոշված հիվանդ եւ 46157 հաշվառված հիվանդ տարեվերջին։

2013 թվականին 2689 գրանցված նոր դեպքերից 96–ը մինչեւ 14 տարեկան երեխաներ են, 92–ը՝ 15-17 տարեկան դեռահասներ, 315 – 18-19 տարեկան պատանիներ։ Ամենաշատ խանգարումները գրանցվել են 20-59 տարեկան տարիքային խմբում՝ 1591, 60–ից բարձր տարիքային խմբում հիվանդացության  604 նոր դեպք է գրանցվել։ Ամենամեծ խումբն են կազմում օրգանական ( ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումները՝ 823 դեպք, ինչպես նաեւ շիզոֆրենիան, շիզոտիպիկ եւ զառանցանքային հոգեկան խանգարումները՝ 557 դեպք։ Մտավոր հետամնացություն գրանցվել է 417 հիվանդի մոտ, որոնցից 100–ը մինչեւ 17 տարեկան երեխաներ են։

2013 թվականի ընթացքում հսկողության տակ գտնվող հոգեկան խանգարման ախտորոշումով հիվանդներից ինքնասպանության փորձ կատարել են 53 հոգի, դրանցից մահվան ելքով՝ 27։  2012 թվականին հոգեկան հիվանդները 45 ինքնասպանության փորձ էին կատարել, որից 17–ը մահվան ելքով։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է