• Latest news

Փոխպատվաստման ենթակա թոքերը պահպանելու միջոց է հայտնաբերվել

20 օգոստոսի, 2014  15:42

Միչիգանի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամներին հաջողվել է XVIVO Perfusion system անունը ստացած սարք ստեղծել, որը մահվանից հետո դոնորի թոքերը մի քանի օր անվտանգ պահպանելու հնարավորություն է ընձեռում: Ըստ էության, այն փոխպատվաստման կարիք ունեցող բազմաթիվ մարդկանց կյանք փրկելու ներուժ ունի, հաղորդում է Science World Report պարբերականը:

Օրգանիզմից դուրս, առանց մատակարարվող արյան եւ թթվածնի, թոքերի բջիջները շատ արագ քայքայվելու հատկություն ունեն: Նկարագրյալ խոցելիության պատճառով օրգանը բազմաթիվ դեպքերում անպիտան է դառնում փոխպատվաստման համար: Համաձայն վիճակագրական տվյալների, պիտանելիության մակարդակն ընդամենը 20 տոկոսի չափով է գնահատվում: ԱՄՆ առողջապահության նախարարության աշխատակիցները վստահ են, որ նորահայտ սարքը բժշկության հնարավորությունների նշանակալի ընդլայնման հեռանկար է խոստանում:

«Եթե կարողանայի թոքերը ոչ թե 15 րոպե, այլ 4 ժամ հետազոտել, չի բացառվում, որ բազմաթիվ դեպքերում դրանց՝ փոխպատվաստման համար պիտանի լինելու ապացույցը գտնեի», - մեկնաբանել է ուսումնական հաստատությունը ներկայացնող վիրաբույժ-տրանսպլանտոլոգ Վիլյամ Լինչը: Տեխնիկայի նոր հրաշքն այլեւս սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի նկատմամբ սանիտարական վերահսկողություն իրականացնող ամերիկյան վարչության հավանությանն է արժանացել: Ըստ նախնական գնահատականների, XVIVO Perfusion system –ի արժեքը շուրջ 250 հազար ԱՄՆ դոլար է կազմում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել