• Latest news

Աճի համար պատասխանատու հորմոնի կիրառությունը կարող է ինսուլտի՞ հանգեցնել

20 օգոստոսի, 2014  16:51

Աճի համար պատասխանատու հորմոնի կարիք ունեցող երեխաները հաճախ պակասորդը լրացնող դեղամիջոցների օգնությամբ են բուժում ստանում՝ աճի եւ սեռական հասունացման տեմպերի արագացման նպատակով: Սակայն, ինչպես բոլորվին վերջերս իրականացված հետազոտության արդյունքներն են վկայել, բուժման հիշյալ եղանակը հետագա՝ վաղ չափահասության տարիներին կարող է ինսուլտի առաջացման ռիսկի աճ խթանել, հաղորդում է Science World Report պարբերականը: 

Աճի հորմոնի օգնությամբ բուժամիջոցներին հատուկ կողմնակի ազդեցությունների շարքին կարելի է գլխացավը, հոդացավը, մկանային ցավը եւ հեղուկի կանգը դասել: Այժմ դրանց նաեւ ինսուլտի առաջացման վտանգն է ավելանում: Թեեւ գիտնականները խոստովանում են, որ լիարժեք համոզվածություն ձեռք բերելու համար հետագա հետազոտությունների կարիք են զգում: Այնուամենայնիվ, փորձագետների պնդմամբ, հիվանդները պետք է տեղյակ լինեն վերը նկարագրված բուժամիջոցներին վերագրվող ենթադրյալ ռիսկերի մասին:

Հետազոտությանը մինչեւ 1990թ.-ը ծնված եւ 1985-1996թթ.-ին ցածր հասակի եւ աճի հորմոնի պակասորդի պատճառով ռեկոմբինանտ թերապիայի ենթարկված 6847 մասնակիցների շրջանում է իրականացվել: Գիտնականները, մասնավորապես, միջինը 3,9 տարի տեւած բուժման ողջ ընթացքում եւ թերապիայի մեկնարկից շուրջ 17 տարի անց՝ 2008-2010թթ.-ին գրանցված բժշկական տվյալներն են ուսումնասիրել:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մասնակիցներից 11-ի մոտ 24 տարեկանում ինսուլտ է առաջացնել: Ընդ որում, դեպքերից 8-ը հեմոռագիկ բնույթ են կրել, ինչը ուղեղի սնուցող զարկերակներից արյունազեղմամբ է բնորոշվում, իսկ մնացած 3-ը՝ իշեմիկ, երբ նույն այդ զարկերակների նեղացում կամ արգելափակում է առաջացնում: Գիտնականներն այնուհետեւ ստացված տվյալները Ֆրանսիայի Դիժոն քաղաքի եւ Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքի բուժհաստատություններում գրանցված հիվանդների բժշկական արձանագրությունների հետ են համեմատել, ինչի արդյունքում պարզվել է, որ աճի հորմոնի օգնությամբ բուժում ստացած հիվանդներին որոշակիորեն ինսուլտի առաջացման վտանգ է սպառնում:

Փենսիլվանիայի համալսարանին կից գործող Պերելմանի բժշկական կենտրոնի ներկայացուցիչներից մեկի՝ դոկտոր Ռեբեկա Այկորդի համոզմամբ, «աճի հորմոնի օգնությամբ բուժում նշանակող մասնագետները պետք է հայտնաբերված կապը ուշադրության առնեն եւ, բոլոր առավելություններն ու թերությունները վերագնահատելուց հետո, բուժման հիշյալ եղանակի պիտանելիության վերաբերյալ որոշում կայացնել: Եթե թերապիան տվյալ դեպքի համար անհրաժեշտ է, ապա հիվանդը պետք է տեղյակ պահվի ինսուլտի նախանշանների, շտապ օգնությանը անհապաղ դիմելու կարեւորության եւ պրոֆիլակտիկ բնույթ կրող ռազմավարական միջոցառումների մասին»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել