• Latest news

Տարածված հակաբիոտիկը կարող է սրտանոթային համակարգի խանգարումների՞ հանգեցնել

20 օգոստոսի, 2014  18:42

Կոպենհագենի Statens Serum Institut անունը կրող գիտական հաստատության համաճարակաբանության ամբիոնի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ մակրոլիդների դասին պատկանող հակաբիոտիկներից մեկը կարող են սրտի մկանների՝ էլեկտրական ազդակների նկատմամբ դիմադրողականության անկման եւ, արդյունքում, օրգանի աշխատանքի ռիթմի հետ կապված բարդությունների առաջացման հանգեցնել, ինչը հիվանդի համար մահացու սպառնալիք է ներկայացնում: Խոսքը, մասնավորապես, մանրէածին ինֆեկցիաների բուժման նպատակով նշանակվող կլարիտրոմիցինի մասին է, հաղորդում է Medical Daily-ն: 

«Կլարիտրոմիցինը բազմաթիվ երկրներում ամենալայն տարածում գտած հակաբիոտիկներից մեկն է համարվում. Ամեն տարի այն կարող է միլիոնավոր մարդկանց նշանակվել: Հետեւապես, սրտանոթային համակարգի միանգամայն խուսափելի խանգարումներից մահացության դեպքերի թիվը չի կարող աննշան լինել», - նշվում է հետազոտական խմբի կողմից հրապարակված հայտարարության մեջ: 

Դանիացի գիտնականները կլարիտրոմիցին եւ մակրոլիդների դասին պատկանող մեկ այլ հակաբիոտիկ՝ ռոքսիտրոմիցին ընդունած հիվանդների առողջական վիճակը, սրտանոթային խանգարումներից մահացության ռիսկի տեսանկյունից, պենիցիլինի ազդեցության հետ են համեմատել: Տվյալների բազայում ներառված արձանագրությունները 40-74 տարեկան 5 մլն հիվանդներին նշանակված բուժամիջոցների մասին մանրամասն տեղեկություններ են ներառել: Մասնավորապես նշվում է, որ հիշյալ դեպքերից 160297-ի պարագայում խոսքը կլարիտրոմիցինի մասին է, 588 988-ի պարագայում՝ ռոքսիտրոմիցինի եւ 4355309 դեպքերում՝ պենիցիլինի: Փորձագետները նաեւ հիվանդների տարիքի, սեռի, այլ դեղամիջոցների օգտագործման եւ հետազոտության մեկնարկի դրությամբ սրտանոթային խանգարման առաջացման ռիսկի վերաբերյալ տվյալներն են հաշվի առել:

Վերլուծությունը ցույց է տվել, որ, պենիցիլինի հետ համեմատությամբ, կլարիտրոմիցինի կիրառությունը կարող է սրտանոթային խանգարումներից մահացության 76 տոկոսով բարձր ռիսկի հանգեցնել: Թեեւ, բուժման կուրսի ավարտից հետո, վերը նկարագրված ցուցանիշի նշանակալի անկում է նկատվում: Ընդհանուր առմամբ, կլարիտրոմիցին ստացող 1 մլն հիվանդներից 37-ին սրտանոթային համակարգի մահացու խանգարում է սպառնում:

Հետաքրքրական է այն, որ ռոքսիտրոմիցինի պարագայում սրտի աշխատանքի խանգարման հետ կապված որեւէ բացասական ազդեցություն չի նկատվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել