• Latest news

Սպերմատոզոիդների քանակի վրա անզդող 5 գործոն

20 օգոստոսի, 2014  23:45

Անցյալ տարի իրականացված հետազոտությունների մեկի արդյունքներն այն մասին են վկայում, որ հեռուստացույցի առաջ ժամերով նստող մարդկանց մոտ կարելի է սպերմատոզոիդների քանակական անկում նկատել: Այդուհանդերձ, խոսքն այստեղ պատճառահետեւանքային կապի մասին չէ: Երեւույթի պատճառները հստակ լույսի տակ տեսնելու համար հարկավոր է առավել վաղ իրականացված հետազոտությունների արդյունքներին ուշադրություն դարձնել, համաձայն որոնց մարդու կշիռը եւ մկանային զանգվածը կարող է անմիջականորեն արական հորմորններից մեկի՝ տեստոստերոնի ակտիվության վրա անդրադառնալ, ինչը, որպես կանոն, նաեւ սպերմատոզոիդների քանակական փոփոխություն է ենթադրում: Իսկ հեռուստացույցի առաջ շաբաթական 20 ժամից ավել նստող մարդկանց մոտ, անշարժ վիճակի արդյունքում, կշռի հետ կապված խնդիրներ միանշանակ կարող են առաջանալ: Այնպես որ վերը հիշատակված կապն անուղղակի ազդեցությամբ է բնորոշվում, մեկնաբանում է FoxNews-ը:

Այդուհանդերձ, գոյություն ունեն արտաքին գործոններ, որոնք կարող են ուղղակիորեն սպերմատոզոիդների քանակի վրա անդրադառնալ: Ստորեւ դրանցից հինգն ենք ներկայացնում.

1. Արդյունաբերական քիմիկատները, ինչպիսիք են բենզոլները, հերբիցիդները, պեստիցիդները եւ ներկերի բաղադրության մեջ առկա որոշ նյութեր,

2. Ծանր մետաղները, մասնավորապես՝ կապարը,

3. Կոնքային հատվածի ռադիացիան եւ ռենտգեն հետազոտությունները,

4. Բարձր ջերմության աղբյուրը. խոսքը, մասնավորապես, սաունային, տաք լոգանքին եւ ծնկներին դրված նոութբուքին է վերաբերում, որոնց ազդեցությամբ ամորձիներից արտազատվող սպերմատոզոիդների քանակի անկում կարող է նկատվել: 

5. Հեծանվավազքի չարաշահում:

Իհարկե՝ սպերմատոզոիդների քանակական անկում կարող է նաեւ որոշ առողջական խնդիրների արդյունքում նկատվել: Խոսքը, մասնավորապես, ամորձիները սնուցող երակների վարիկոզ լայնացմանն է վերաբերում: Բացի այդ, սեռավարակների, այդ թվում՝ խլամիդիոզի եւ գոնորեայի առկայությունը եւս կարող է սերմնահեղուկի «առնականության» պակասի հանգեցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է