• Latest news

Գիտնականներին հաջողվել է սեռական տարբերությունների գենետիկ հիմքը գտնել

20 օգոստոսի, 2014  22:39

Գիտնականները պարզել են, որ մՌՆԹ-ն (մատրիցային ռիբոնուկլեաթթու) վճռորոշ դերակատարում է ապահովում՝ սեռի որոշման հարցում:

Գաղտնիք չէ, որ միմյանցից խիստ տարբերվող արական եւ իգական սեռի ներկայացուցիչների գենետիկ առանձնահատկությունները ԴՆԹ-ի խորքերում են պահպանվում, բայց, Science World Report պարբերականի հաղորդմամբ, ինչպես գիտնականներն են բացահայտել, մՌՆԹ-ն եւս կարող է այս հարցում տարբերակիչ ազդեցություն ունենալ:

մՌՆԹ-ն ՌՆԹ-ի կարճ՝ սպիտակուցներ կոդավորող մեկ կամ մի քանի գեների ակտիվացման համար պատասխանատու սեգմենտ է, որն աճի հիմքում ընկած բամաթիվ բարդ գենետիկական ծրագրեր կազմակերպելու եւ գեների դրսեւորման մակարդակը ճնշելու ներուժ ունի:

 

Գիտնականները, մասնավորապես, մրգային ճանճերի արու եւ էգ տեսակների մոտ մՌՆԹ-ի մակարդակով տարբերություններ են հայտնաբերել, որոնք, ինչպես հետագայում պիտի պարզվեր, վճռորոշ դերակատարում ունեն սեռական առանձնահատկություններ ենթադրող կառույցների ձեւավորման եւ սեռական տարբերությունների համար պատասխանատու սպիտակուցների աշխատանքի կարգավորման հարցում: Այլ կերպ ասած, մՌՆԹ-ն նախասաղմնային բջիջների՝ ձվաբջիջների եւ սպերմատոզոիդների բազմացումն ապահովող ազդակների հաղորդումն է իրականացնում եւ, ինչպես չափահաս ճանճերի նկատմամբ իրականացված փորձարկումների արդյունքներն են ցույց տվել, օրգանիզմից հեռացման պարագայում կարող է ոչ միայն անպտղության առաջացման, այլ նաեւ՝ միաժամանակ իգական եւ արական օրգանների զարգացման պատճառ դառնալ:

Հետազոտության հեղինակները վստահ են, որ դեռեւս միայն այսբերգի գագաթն են հայտնաբերել: Ենթադրություն կա, որ բջջային եւ հյուսվածքային մակարդակներում սեռական պատկանելությունը կարգավորող մՌՆԹ-ի բազմաթիվ տեսակներ կարելի է հայտնաբերել: Գիտնականները մտադիր են շարունակել հետազոտությունները՝ մարդու սեռական տարբերությունների եւ զարգացմանը վերագրվող արատների ու տարատեսակ հիվանդությունների առաջացում խթանող գործոնների մասին առավել ընգրկուն պատկերացում կազմելու համար:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել