• Latest news

Ինչո՞ւ են մարդիկ հորանջում

21 օգոստոսի, 2014  10:53

Շատերին թվում է, թե հորանջը քնի պակասի արդյունք է, սակայն, ինչպես վերջերս իրականացված հետազոտության արդյունքներն են վկայում, մարդու վարքագծի ամենատարածված ու տարօրինակ բաղադրիչներից մեկը համարվող, առեղծվածային այս երեւույթը շատ ավելի բարդ բնույթ է կրում եւ կարող է բազմաթիվ պատճառներով ի հայտ գալ ու մի շարք գործառույթներ իրականացնել, հաղորդում է FoxNews-ը:

Պարզվում է՝ մարդիկ նախ եւ առաջ սթրեսի պայմաններում ուղեղի զգոնությունը պահպանելու նպատակով են հորանջում: Ընդ որում, վարակիչ հորանջը, մասնավորապես, կենդանիների որոշ տեսակներին է հատուկ, որոնք, խմբերով շրջելիս, այդ կերպ փորձում են բոլորի աչալրջությունն ապահովել: Իսկ անմիջական պատճառը ուղեղի քիմիական փոփոխություններն են, որոնք սովորաբար 6 վայրկյան են տեւում:

«Հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ հորանջի հիմքում բարդ՝ ենթադրաբար տարատեսակ դերակատարումների համար պատասխանատու համակարգ է ընկած», - նշել է Սան Անտոնիո քաղաքում գործող Տեխասի համալսարանին կից առողջագիտական կենտրոնի գիտաշխատող Գրեգորի Քոլինզը, ով հորանջելու ընթացքում ուղեղի մեջ տեղի ունեցող մի շարք քիմիական գործընթացներ է բացահայտել:

Մինչ այդ, հորանջելու մասին բազմաթիվ մոլորություններ են շրջանառվում: Առավել տարածված է այն տեսակետը, թե այդ կերպ մարդու օրգանիզմը փորձում է թթվածնի պակասը լրացնել: Իսկ ինչ երեւույթի վարակիչ լինելուն է վերաբերում, ապա շատերն այն առաջինը հորանջողի նկատմամբ համակրանքով են պատճառաբանում:

Գիտնականները փորձել են հորանջի առեղծվածը մի քանի դիտարկումների օգնությամբ բացահայտել: Մասնավորապես ակնառու է, որ մարդիկ առավել հաճախ ամռան ամիսներին են հորանջում: Բացի այդ, երեւույթը վարակիչ չէ երեխաների եւ աուտիզմով ու շիզոֆրենիայով տառապող մարդկանց համար: Հորանջի առավել բարձր հաճախականություն թռիչքի պատրաստվող պարաշյուտիստների եւ մրցության մեկնարկից առաջ՝ օլիմպիական մարզիկների մոտ է նկատվում:

«Բրազիլիայում տեղի ունեցած ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ էլ մարզիկներից շատերի մոտ նման երեւույթ կարող էր նկատվել», - համոզմունք է հայտնել Մերիլենդի համալսարանը ներկայացնող նյարդաբան Ռոբերտ Պրովինը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է