• Latest news

Շիզոֆրենիկները դժվարությամբ են ընտրություն եւ որոշում կայացնում

21 օգոստոսի, 2014  14:26

Վերջերս իրականացված հետազոտության արդյունքները լույս են սփռում այն հարցի վրա, թե ինչու են շիզոֆրենիայով տառապող մարդիկ մեծ դժվարությամբ որեւէ իրական նպատակի հասնում, ընկերներ ձեռք բերում, կրթություն ստանում եւ աշխատանք գտնում: Սիդնեյի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները պարզել են, որ երեւույթի պատճառը ցանկալի նպատակն իրական գործողությունների վերածելու անկարողությունն է, հաղորդում է Psych Central-ը: Ուղեղի՝ ցանկությունների եւ զգացմունքների համար պատասխանատու հատվածները հիշյալ մարդկանց մոտ ցածր ակտիվությամբ են աչքի ընկնում, ինչի արդյունքում նպատակների մասին ազդակները օրգանի՝ որոշումների կայացման համար պատասխանատու հատվածներին չեն հասնում:

«Շիզոֆրենիայով տառապող մարդկանց մոտ մոտիվացիայի բացակայության պատճառն այն չէ, որ նրանք որեւէ նպատակ չեն հետապնդում կամ ձեռբերումներից բավականություն չեն ստանում: Նրանք էլ սիրում են լավ ֆիլմեր դիտել, գեղեցիկ բնանկարներ նայել եւ համեղ կերակուր վայելել: Պարզապես ուղեղի արատները հնարավորություն չեն ընձեռում, որպեսզի ցանկություններն ու նպատակները գիտակցված ընտրության եւ վարքագծի վերածվեն», - նշել է հետազոտական խմբի անդամ Ռիչարդ Մորիսը: 

Պարզելու համար, թե ինչու են վերը նկարագրված գործոններն ի հայտ գալիս, գիտնականները շիզոֆրենիայիով տառապող եւ միանգամայն առողջ մարդկանց շրջանում հատուկ փորձարկում են իրականացրել, որի ընթացքում մասնակիցները տարատեսակ ուտեստներ համտեսելու առաջարկ են ստացել: Փորձագետները նկատել են, որ դրանք շիզոֆրենիայով հիվանդներին նույնչափ են դուր եկել, որքան առողջ մարդկանց: Այնուհետեւ հետազոտության հեղինակները ուտեստներից մեկի արժեքի իջեցում են նախաձեռնել, ինչի արդյունքում պարզվել է, որ հիվանդ մասնակիցները դժվարությամբ են առավել էժան եւ առավել դուրեկան ուտեստների միջեւ ընտրությանը միտված որոշում կայացնում:

Այնուհետեւ գիտնականները, փորձարկման ընթացքում ուղեղի ակտիվության չափման նպատակով, ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային պատկերում են իրականացրել, որի արդյունքների համաձայն շիզոֆրենիայով հիվանդ մարդկանց ուղեղի՝ որոշումների կայացման համար պատասխանատու հատվածում՝ նախաճակատային կեղեւում, ակտիվության պակաս չի զգացվում: Փոխարենը, առողջ մարդկանց հետ համեմատությամբ, սովորականից ցածր ակտիվություն է նկատվում օրգանի մեկ այլ՝ գործողությունների եւ ընտրության վերահսկման համար պատասխանատու հատվածում, որը պոչավոր կորիզ անվամբ է հայտնի:

«Պոչավոր կորիզի եւ առընթեր հատվածների ցածր ակտիվության արդյունքում շիզոֆրենիայով հիվանդ մարդիկ զրկված են իրենց ցանկությունները ճիշտ գնահատելու կարողությունից: Բուն ցանկություններն ու նպատակները չեն տուժում, պարզապես վերոհիշյալ հիվանդների համար դժվար է դրանց հասնելու համար անհրաժեշտ գործողությունների կուրսն ընտրել: Այլ կերպ ասած՝ այդ մարդիկ չեն կարող ցանկությունները գործողություններին ինտեգրել: Շիզոֆրենիայով տառապող մարդիկ նույնպես ցանկանում են նորմալ կյանք վարել, սակայն ի վիճակի չեն այդ նպատակին հասցնող անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկել», - մեկնաբանել է Ռիչարդ Մորիսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել